ԴԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈւՆ՝ ԹՈւՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՓՐԿԻՉ

1

Վերջերս թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Դարոն Աճեմօղլուն հանձն կառնի թուրքական ճգնաժամային տնտեսության կարգավորումը: Ծագումով հայ, բայց Թուրքիայում ծնված Դարոն Աճեմօղլուն ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի դասախոս է: Նրա հետազոտությունները շրջանակը ներառում են՝ քաղաքական տնտեսություն, տնտեսական զարգացում, մարդկային կապիտալի տեսություն, աճի տեսություն, նորարարություն և այլն: Աճեմօղլուն թոփ ամենացիտված 10 տնտեսագետների ցանկում է:

Ըստ թուրք սյունակագիր Նագեհան Ալչիի՝ Էրդողանը փնտրում է իր համար թիմակիցներ, որպեսզի համատեղ ուժերով կարողանան ճգնաժամային իրավիճակում գտնվող տնտեսությունը ոտքի հանել:

Դարոն Աճեմօղլուն հայտարարել է, որ այս ամենը միայն շրջանառվող լուրեր են և որ ինքը մի առաջարկ չի ստացել թուրքական կառավարությունից: Խորհուրդի կարգով Աճեմօղլուն հավելել է, որ Թուրքիան կշահի, եթե վարկ վերցնի Արժույթի Միջազգային Հիմնադրամից, քանի որ այս պահին տնտեսության համար էլ ավելի կարևոր է միջին և երկարաժամկետ գործողությունների մասին մտածել, քան ինչ-որ կարճաժամկետ քայլերով առաջնորդվել:

Թուրքական կառավարության կողմից մեկ անգամ նման առաջարկ արդեն եղել է. 2011 թ. վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջարկել էր Աճեմօղլուն դառնալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մշտական ներկայացուցիչը Փարիզում, սակայն վերջինս մերժել էր առաջարկը՝ նշելով, որ իր գիտական կարիերան այս պահին ավելի կարևոր է:

Ներկայացրեց՝ Տիգրանուհի Գրիգորյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register