Որտե՞ղ անցկացնել վիքենդը. Թթի փառատո՞ն, ռա՞ֆթինգ, թե՞ Վարդավառ

cover

Առաջիկա հանգստյան օրերը լի են իրադարձություններով: Բացի այն, որ ամառ է, ու պետք է կտրվել առօրյա հոգսերից, հուլիսի 8-ին նաև ջրվելու պաշտոնական օր է հայտարարված: Այդ օրը ողղջ Հայաստանում նշվում է Վարդավառը: «Ճամփորդ»-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ՝ մայրաքաղաքի շոգերից փախչելու և  տոնական վիքենդը լավագույնս նշելու համար:

ԹԹԻ ՓԱՌԱՏՈՆ

Հուլիսի 7-ին Գորիսից ոչ հեռու՝ Քարահունջ գյուղում կանցկացվի Թթի փառատոն: Փառատոնը սկսվում է մրցութային թութ թափ տալու արարողությամբ, որից հետո կարող եք ականատես լինել հատուկ բեմականացման, որի ընթացքում հյուրերը կկարողանան ծանոթանալ քարանհունջցիների ապրելակերպին: Այնուհետև միջոցառման ընթացքում առանձին հատվածներում կանցկացվեն թթի օղի թորելու, թթի դոշաբ, ինչպես նաև Սյունիքին հատուկ ավանդական ուտեստների պատրաստման վարպետաց դասերին:

Հարակից շրջանների բնակիչների կողմից կներկայացվեն ինչպես թթի չիր, մուրաբա, օղի, դոշաբ, այնպես էլ Սյունիքի մարզի ավանդական բազմատեսակ ուտեստներ՝ խաշիլ, ձկով հարիսա, Քարահունջի թանապուր և այլն: Կարող եք համտեսել ու գնել այս ամենը: Այս ամենը կուղեկցվի ավանդական հայկական երգ ու պարով:

Մանրամասների համար այցելեք ֆեյսբուքյան էջ :

1ՌԱՖԹԻՆԳ 

Էքստրիմը գնահատողների համար RaftingArmenia-ի թիմն առաջարկում է ջրային էքստրիմ Լոռիում՝ Դեբետ գետի վրա: Հուլիսի 7-8-ին RaftinginArmenia-ի թիմը կներկայանա ամբողջ կազմով: 7 հրահանգավորողներ հատուկ Վարդավառի տոնի համար կժամանեն Հայաստան: Այդ օրերին ռաֆթինգը կկազմակերպվի միաժամանակ 7 նավակով: Մասնակցության արժեքը՝ 12.000 դրամ մեկ անձի համար: Մանրամասների համար զանգահարեք՝ 094 12 90 13, 096 12 96 13:

20ՌՈՔ ՀԱՄԵՐԳ 

Ռոքի սիրահարներին հրավիրում ենք Վանաձոր: Հուլիսի 7-ին՝ ժամը 19.30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Clocker ռոք խմբի համերգը: Կիրակի առավոտ կարող եք վանաձորցիների հետ նշել Վարդավառը քաղաքի գլխավոր՝ Հայքի հրապարակում:

1

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎ

Հուլիսի 7-8-ին «Կանչ» արշավական ակումբն առաջարկում է 2-օրյա ուղևորությունը դեպի Հայաստանի հարավ։ Մասնակիցները կունենան բացառիկ հնարավորություն Սատանի կամուրջի քարանձավներում հայտնվելու ու դրա տաք ջրերում լողալու համար։
Նախատեսվում են այցելություններ՝

Օր 1
-Շաքիի ջրվեժ
-Խնձորեսկ (քարանձավային բնակատեղի)
-Հին Հալիձոր

Օր 2
-Տաթևի վանական համալիր
-Սատանի կամուրջ (տաք աղբյուրներ, գույնզգույն ու խորհրդավոր անձավների դիտարկում)
-Հարսնաձորի դիտակետ:
Վրանները տեղադրվելու Հալիձորի անտառում: Վրանում գիշերել չցանկացողները հնարավորություն կունենան հյուրընկալվել մոտակա հյուրանոցում: Մանրամասների համար զանգահարեք  096-34-01-54 կամ 094-42-47-57:  Ֆեյսբուքյան էջ :

cover

ՎԱՐԴԱՎԱՌԸ ԼԱՍՏԻՎԵՐՈւՄ

Բնության սիրահարներին «Ակնա» արշավային ակումբը հրավիրում է անցկացնելու Վարդավառը Լաստիվերում: Նախատեսվում է այցելություն Ենոքավան գյուղ‚ որտեղից Խաչաղբյուր գետի կիրճով քայլարշավ դեպի հեքիաթային Լաստիվեր ։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան մեկօրյա սնունդ, ջուր, հարմարավետ հագուստ` ազատ քայլքը չսահամանափակող, փոխնորդ հագուստ, գլխարկ, ուսապարկ, անձրևանոց ­(дождевик), ակնոց: Մասնակցության արժեքը՝ 5500 դրամ (ներառում է ուղեկցորդի, տրանսպորտի ծառայությունը և Լաստիվերի մուտքավճարը): Մանրամասների համար զանգահարեք՝ 093-10-94-24‚ 099-92-52-99, ֆեյսբուքյան էջ:

4

Առանձնացրեց՝ Տաթևիկ Սարգսյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register