ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ

gg

Յուրաքանչյուր շաբաթ «Ճամփորդը» զրուցում է ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների, հանրածանոթ մարդկանց` գրողների, արվեստագետների, քաղաքական գործիչների, մարզիկների, իրավապաշտպանների, ճարտարապետների, վերլուծաբանների, լրագրողների, դասախոսների հետ:

«Ճամփորդի» 33-րդ համարից մինչև 74-րդ համարը «7 հարց» խորագրի ներքո ներկայացված հարցազրույցներում՝ մասնակիցներին ուղղվել էր նաև «Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք» հարցը: Մեր զրուցակիցների գերակշիռ մասը նշել էր, որ կուզենար մեր պատմության էջերից ջնջել Հայոց ցեղասպանության էջը: «Չէի սրբագրի,պարզապես պատմությունից անհրաժեշտ դասեր կքաղեի»: Այսպիսին էր հարցազրույցի մասնակիցներից ոմանց դիրքորոշումը:

Տարածված պատասխանների մեջ հիշատակվում էին սրբագրման արժանի՝  Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի էջերը, վերջին 20-25 տարիները, 1996 թվականի նախագահական ընտրությունները, ապագան, Կարսի անկումը՝ 1920 թվականին:

Կային նաև այսպիսի պատասխաններ՝ «Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունները կփոխարինեի գործնականով», «Պարզապես կուզեի, որ պատմությունը մատուցվեր այնպես, ինչպես եղել է, առանց հավելումների ու ավելորդ պաճուճանքի», «Մեկընդմիշտ կլուծեի Ղարաբաղյան հակամարտության հարցը», «Կուզեի, որ երբևէ չկորցնեինք մեր անկախությունը»,«Քրիստոնեությունը որպես կրոն ընդունման գործընթացին նախորդած չլիներ հսկայական մշակութային ժառանգության ոչնչացումը», «Բոլոր այն էջերը, երբ երկրի ղեկավարներն իրենց վրա հույսը դնելու փոխարեն ապավինել են հարևան կամ ուժեղ երկրների օգնությանը», «Շատ կուզեի, որ Հայաստանը խորհրդայնացված չլիներ», «Կփոխեի մեր աշխարհագրական դիրքն ու հարևաններին»: Հարցազրույցի մասնակիցներից ոմանց համար ցանկալի կլիներ,եթե տեղի ունեցած չլիներ Պապ թագավորի սպանությունն ու  Ծովից ծով Հայաստանի կորուստը:

 

Պատասխաններն իմի բերեց՝

Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register