ԲԱԶՄԱԿՆՈւԹՅՈւՆԸ ԾՆՈւՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

cover-28

Բազմակնությունից ահաբեկչություն՝ մեկ քայլ է

Հարավային Սուդանում տարածված և ընդունված է այն կարծիքը, որ տղամարդկանց բախտը կախված է նրանից, թե ինչքան կին է նրան ուզում: Պոլ Մալոնգը՝ Հարավային Սուդանի բանակային անձնակազմի ղեկավարը, ունի ավելի քանի 100 կին: Հարավային Սուդանում տղամարդիկ ամուսնանում են այնքան, ինչքան իրենց կարողությունը իրենց թույլ կտա (այս դեպքում` անասունների գլխաքանակը): Երբ Պոլ Մալնոգը ԱՄՆ-ում սովորելուց հետո վերադառնում է հայրենիք, ապա հասկանում է, որ տեղական չափանիշներով բավականին հարուստ է, հետևաբար չարժե ամուսնանալ միայն մեկ կնոջ հետ:

Շատ քչերն են տեսնում կապ նման քանակությամբ կանանց և ահավոր քաղաքացիական պատերազմի միջև: Եթե տեղացիներից հարցնես, թե որն է նման բռնության պատճառը, ապա կասեն, որ ցեղային համակարգն է, ագահ քաղաքական գործիչները, թույլ կառուցվածքները, նավթի հարստությունը, որը տալիս է կռվող կողմերին առիթ նոր վեճերի համար:

Այնտեղ, որտեղ դա ընդունված է, պոլիգամիան առաջացնում է հասարակության կայունության խախտում, քանի որ դա անհավասարության ձև է, որն առաջացնում է աղետային իրավիճակ երիտասարդ տղամարդկանց սրտերում… և ոչ միայն սրտերում: Օրինակ՝ եթե հարուստը ունի Լամբորգինի, դա չի նշանակում, որ մեկ ուրիշը պիտի ոտքով քայլի, քանի որ մեքենաների բազմազանությունը տարբեր է, սակայն, երբ հարուստը ամուսնանում է նոր կնոջ հետ, մեկ ուրիշը երիտասարդ մնում է մենակ: Եթե հարուստ մարդկանց 10%-ը ունենա 4 կին, ապա ներքևի սանդղակի  30%-ը չեն կարողանա ամուսնանալ: Երիտասարդները հուսահատ քայլերի կգնան այս ամենից խուսափելու համար:

Սա Արաբական գարնան սկզբի հիմքերից էր, պատճառներից մեկը, թե ինչու Բոկո Հարամի և Իսլամական նահանգի ջիհադիստները կարողացան գրավել Նիգերիան, Իրաքը, Սիրիան և ինչու են Ինդոնեզիայի և Հայիթիի պոլիգամ հատվածները նման տատանողական վիճակում գտնվում: Պոլիգամ հասարակություններն ավելի արյունոտ են, հավանականությունը, որ կհարձակվեն հարևանի վրա ավելի մեծ է, կարող են կոլափսի ենթարկվել ավելի հաճախ: Խաղաղության հիմնադրամի կազմած ինդեքսի արդյունքների համաձայն՝ աշխարհի ամենաանկայուն 20 երկրներում մի քանի կին ունենալը կյանքի նորմ է:

Քանի որ պոլիգամիան անօրինական է ապահով երկրներից մեծամասնությունում, շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ ընդունված երևույթ է: Արևմտյան Աֆրիկայի կանանց մեկ երրորդը ամուսնացած է տղամարդու հետ, ով մեկից ավելի կին ունի: Բազմակնությունը տարածված է արաբական աշխարհում, Հարավարևելյան Ասիայում և Կարիբյան ավազանի որոշ հատվածներում: Այստեղ ընդունված է, որ ընտանիքը տղամարդու արյամբ է որոշվում, իսկ կինը, միանալով տղամարդու ընտանիքին, լքում է սեփականը: Ամուսնությունները կնքվում են փեսայի ընտանիքից հարսի ընտանիքին վճարման միջոցով: Սա ենթադրում է, որ փեսացուն կփոխհատուցի հարսնացուի ընտանիքին նրան մեծացնելու ծախսերը:

Երբ հարսնացուի գինը թանկանում է, տղամարդկանց ամուսնությունների տարիքն էլ է բարձրանում, քանի որ ավելի երկար ժամանակ է պահանջվում վաստակելու պահանջվող գումարը: Միևնույն ժամանակ դա նվազեցնում է կանանց ամուսնության տարիքը: Ամենահարուստ ընտանիքները ցանկանում են «վաճառել» իրենց աղջիկներին ավելի շուտ, որպեսզի կարողանան «գնել» կին իրենց տղաների համար:

Հարսնացուների գների թանկացումը դրդում է երիտասարդներին միանալ ռադիկալ խմբավորումներին, քանի որ որոշ դեպքերում նրանց խոստանում են վճարել իրենց կամ եղբայրների հարսնացուների համար: Իսլամական պետություն խմբավորումը վճարում էր 1500 դոլար և անվճար մեղրամիս է կազմակերպում Ռաքքայում: Ռադիկալ իսլամական խմբավորումները Եգիպտոսում նույնպես ամուսնություններ են կազմակերպում անդամների համար: Ստացվում է, որ նրանք միայն հաջորդ կյանքում չեն կույսեր նվեր ստանում:

Արևմուտքում պոլիգամիան շատ հազվադեպ է հանդիպում, որպեսզի սոցաիլապես ապակայունացնող լինի: Ավելի ճիշտ, Արևմուտքում պոլիգամիան փուլային բնույթ է կրում: Հարուստ և ուժեղ տղամարդիկ հաճախ են փոխում կանանց՝ նախընտրելով ավելի երիտասարդներին, որը ինչ-որ չափով նրանց տալիս է հնարավորություն ունենալ մի քանի կին: Մի քանի, բայց ոչ մի քանի տասնյակ և ոչ միաժամանակ:

Երբ երկրում բազմակնություն է, ապա բավականին հեշտ է ամուսնանալ, սակայն ամուսնական կյանքի որակը դեռևս հարցականի տակ է: Շատ հաճախ կանայք երիտասարդ են, անփորձ և ունեն կրթության պակաս, ինչը նշանակում է, որ նրանք իրենց ամուսնուն հավասար չեն: Իսկ ամուսնալուծության ժամանակ կնոջ ընտանիքը պիտի վերադարձնի ամուսնու վճարած գումարը, այդ իսկ պատճառով դա ընդունված չէ:

Բազմակնությունը վատ է նաև երեխաների համար: Հավանականությունը, որ նրանք երիտասարդ կմահանան, բավականին մեծ է: Հայրերը ավելի հաճախ զբաղված են նոր երեխաներ ստեղծելով, քան՝ հներին խնամելով: Խանդոտ կանայք երբեմն թունավորում են երեխաներին, որպեսզի իրենց երեխաներին ավելի մեծ ժառանգությու հասնի: Երեխաների համար նույնպես բավականին դժվար է նման ընտանիքներում մեծանալ, որը կարող է հոգեբանական շեղումներ, բարդույթներ առաջացնել, իսկ նման կերպ նրանք կարող են շատ հեշտ մանիպուլյացիաների զոհ դառնալ և միանալ ահաբեկչական խմբերին:

Թարգանեց Տիգրանուհի Գրիգորյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register