ՀԱՐՍՆԱՑՈւ, ՈՐՆ ԱՄՈւՍՆԱՑԱՎ ԻՆՔՆ ԻՐ ՀԵՏ

4

Չնայած երկրագնդի վրա ապրում է մոտ 7,5 միլիարդ մարդ, հարազատ հոգի գտնելը կարող է բարդ լինել: Նույնիսկ բոլոր սոցիալական ցանցերի, ժամադրության կայքերի եւ հեռուստահաղորդումների առկայության դեպքում որոշ մարդիկ այդպես էլ շարունակում են միայնակ մնալ: Երբեմն թվում է, որ որոշ մարդիկ պարզապես ստեղծված են մենակ մնալու համար: Սակայն առ այսօր ամուսնության ինստիտուտը կյանքի կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Մարդիկ ուզում են ամուսնանալ, անգամ եթե չեն գտել իրենց կեսին: Միայն այն բանի համար, որ այդպես պետք է:

5

Բայց ամուսնության իսնտիտուտի սահմաններն այսօր ընդլայնվել են. այն այսօր չի ենթադրում միայն հարաբերություններ մի տղամարդու և մի կնոջ միջև: Տարիների ընթացքում մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես են մարդիկ ամուսնանում ոչ միայն միևնույն սեռի ներկայացուցիչների հետ, այլ անգամ պատմամշակութային հուշարձանների կամ իրենց կենդանիների հետ: Ինչպես օրինակ Էյջա Ռիատա Բեռլիներ Մաուերը, որը ամուսնացավ Բեռլինի պատի հետ կամ Էրիկա Լա Տուր Էյֆելը, որը ամուսնության պայմանագիր կնքեց Էյֆելյան աշտարակի հետ:

Խենթ ամուսնությունների ցանկը համալրեց Լաուրա Մեսին: 40-ամյա ֆիթնես-մարզիչ Մեսին վերջերս կազմակերպեց արտասովոր մի հարսանիք իր ընկերների և բարեկամների ներկայութամբ: Այս  արտասովոր հարսանիքին չկային ո՛չ փեսա, ո՛չ փեսայի բարեկամներ: Քանի որ Լաուրա Մեսին ամուսնացավ ինքն իր հետ:
La Repubblica  իտալական թերթին տված հարցազրույցում Լաուրա Մեսին ասաց, որ դեռևս իր 20-ամյակին խոստացել էր հարազատներին և ընկերներին, որ եթե մինչև իր 40-ամյակը չգտնի սրտի տղամարդուն, ապա կամուսնանա ինքն իր հետ:

Եվ 20 տարի անց, այդպես էլ չգտնելով իր տղամարդուն, Լաուրա Մեսին հավատարիմ մնացած սեփական խոսքին և ամուսնացավ ինքն իր հետ:

6

Արարողությունը կազմակրեպված էր հարսանեկան ծիսակարգի լավագույն ավանդույթներով՝ սպիտակ զգեստ, հարսնաքույրեր, ավանդական հարասանեկան տորթ, հյուրեր և անգամ հարսանեկան ճանապարհորդություն, որին Լաուրան մեկնեց միայնակ: «Սա իմ հեքիաթային հարսանիքն է, բայց առանց արքայազնի»,- ասել էր հարսնացուն:

Սա խոսում է այն մասին, որ չնայած համացանցի և նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավությունների, մարդիկ այսօր շատ միայնակ են: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register