ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈւ ԳԱՂՏՆԻՔԸ՝ ԸՍՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ

4

Ո՞րն է այն կարևոր բաղադրիչը, որի շնորհիվ մեր կյանքը դառնում է երջանիկ: Եթե կարծում եք, որ դա հարստությունն է ու գումարը, դուք միակը չեք: Իսկ հոգեբան Ռոբերտ Վոլդինգերը կարծու է, որ դուք սխալվում եք: Նա ղեկավարել է 75 տարի տևող մի հետազոտություն և ուներ անսահամանափակ հնարավորություն, որպեսզի ուսումնասիրեր երջանկությունը և բավարարվածությունը:

Եթե հենց այս պահին կարողանայիք ներդրում անել ձեր ամենալավ ապագայի համար, ապա որտե՞ղ կներդնեիք ձեր ժամանակը և էներգիան: Վերջերս մի հետաքրքիր հարցում է արվել, ըստ որի միլենիալներին (2000 թվականից հետո ծնվածներին) հարցրել են, թե որն է նրանց կյանքի ամենակարևոր նպատակը: Նրանց մոտ 80%-ը նշել է հարուստ լինելը: Իսկ հենց այդ երիտասարդների մոտ 50%-ը ասել է, որ կարևորությամբ հաջորդ նպատակը հանրահայտ դառնալն է:

Մեզ անընդհատ ասում են սովորել, որպեսզի լավ աշխատանք ունենանք, ավելի շատ աշխատենք, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք: Մեզ մոտ ստեղծում են տպավորություն, որ սրանք են այն ամենակարևոր բաները, որոնց հետևից մենք պիտի գնանք, որպեսզի լավ կյանք ունենանք: Կյանքի մասին, կայացրած որոշումների և դրանց հետևանքների մասին ամբողջական պատկերացումներ ստանալը դժվար է: Մեծամասնությունը, ինչ մենք գիտենք, ստացել ենք մարդկանցից, որոնցից հարցրել ենք իրենց անցյալի մասին: Իսկ մարդիկ հակում ունեն մոռանալու իրենց հետ պատահածի մեծ մասը, իսկ երբեմն հիշողությունը մեզ խաբում է:

Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք կարողանանք հետևել տարբեր մարդկանց իրենց ողջ կյանքի ընթացքում:  Ի՞նչ կլինի, եթե մենք կարողանանք ուսումնասիրել մարդկանց իրենց պատանեկությունից մինչև նրանց տարեց դառնալը, որպեսզի հասկանանք, թե ինչն է մարդկանց երջանիկ դարձնում

Հարվարդի համալսարանի Մեծահասակների կյանքի զարգացման ուսումնասիրությունը հնարավոր է ամենաերկարատևներից է: 75 տարվա ընթացքում նրանք հետևել են 724 անձանց՝ հարցնելով իրենց կյանքի, ընտանիքի, առողջության մասին:

Նման շատ հետազոտություններ ձախողել են, որովհետև շատ մարդիկ հրաժարվել են շարունակել, կամ ֆինանսավորումն է կասեցվել, կամ ուսումնասիրողներն են մահացել և այլն: Բայց տարբեր սերունդի հետազոտողների ջանքերի շնորհիվ այս հետազոտությունը ապրեց: Նախնական 724 անձանցից 60-ը դեռ ողջ են, մասնակցում են ուսումնասիրությանը: Իսկ հետազոտությանը սկսում են շարունակել մասնակցել նախնական մասնակիցների 2000 զավակները:

1938 թվականից սկսել են ուսումնասիրել տղամարդկանց երկու խումբ: Առաջին խմբին սկսել են ուսումնասիրել, երբ նրանք Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էին: Նրանք բոլորը համալսարանն ավարտեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ հետո մեծամասնություն մեկնեց ծառայության: Իսկ երկրորդ խումբը Բոսթոնի ամենաաղքատ շրջանի երիտասարդներ էին, որոնց ընտրել էին, որովհետև Բոսթոնի ամենավատ ապրող ընտանիքներից էին:

Երբ հետազոտությունը սկսեց, այս բոլոր երիտասարդների հետ հարցազրությցներ անցկացրեցին, բժշկական զննման ենթարկեցին: Նրանց ծնողների հետ նույնպես զրույցներ և հարցազրույցներ եղան: Այս երեխաները մեծացան, դարձան հասուն մարդիկ՝ անցնելով կյանքի բոլոր փուլերով: Նրանք դարձան բանվորներ, իրավաբաններ, պատշարներ, բժիշկներ, մեկը նույնիսկ ԱՄՆ նախագահ: Որոշները դարձան հարբեցող, շիզոֆրենիայով տառապող: Որոշները բարձրացան սոցիալական սանդղակով մինչ ամենավերև, իսկ մի մասը արեց հակառակը:

Ամեն երկու տարին մեկ ուսումանսիրության համար մասնակիցներին ուղարկում են նոր հարցաթերթիկներ: Ավելի լավ պատկերացումն ստանալու հետ նրանց հետ հարցազրույցներ են անցկացնում իրենց տներում, վերցնում են իրենց բժշկական փաստաթղթերը, խոսում երեխաների հետ:

Ի՞նչ են պարզել: Որո՞նք են այս հետազոտությունից ստացված դասերը: Պատասխանը հարստության, ճանաչվածության, լավ աշխատանքի մասին չէ: Ամենապարզ ու հստակ պատասխանը, թե ինչն է մարդկանց դարձնում երջանիկ դա հարաբերություններն են: Միմիայն հարաբերություններն են դարձրել այս մարդկանց երջանիկ:

Հետազոտությունների արդյունքում պարզել են երեք մեծ ճշմարտություն հարաբերություններ մասին՝

1. Սոցիալական կապերը իրոք կարևոր են մարդկանց համար, իսկ միայնությունը սպանում է: Պարզվել է, որ մարդիկ, որոնք ավելի կապված են ընտանիքի, ընկերների, հասարակության հետ, ավելի երջանիկ են, ֆիզիկապես առողջ են և ապրում են ավելի երկար: Իսկ միայնությունը տոքսիկ է: Մարդիկ, ովքեր միայնակ են, իզոլացված երջանիկ չեն (կամ համեմատաբար ավելի քիչ են երջանիկ), նրանց առողջական վիճակը ավելի արագ է վատանում՝ հատկապես միջին տարիքում, նրանց ուղեղը ավելի շուտ է սկսում ծերանալ, իսկ կյանքի տևողությունը ավելի կարճ է: Իսկ ցավալի փաստը այն է, որ զարգացող և զարգացած երկրներում հինգից առնվազն մեկը ասում է, որ ինքը միայնակ է:

2. Գիտենք, որ կարելի է միայնակ լինել ամբոխում, ընտանիքում, այսպիսով ոչ թե ընկերների քանակը կամ հարաբերություններ են կարևոր, այլ մոտիկ մարդկանց հետ հարաբերությունների որակը, մտերմությունը: Կոնֆլիկտում ապրելը վտանգավոր է մեր առողջության համար: Վեճերով լեցուն ամուսնություններն ավելի վատ են առողջության համար, քան բաժանումը: Իսկ ջերմ հարաբերություններում ապրելը դրական ազդեցություն է թողնում:

3. Լավ հարաբերությունները ոչ միայն պաշտպանում են մեր մարմինները, այլև մեր ուղեղը: Պարզվում է, որ 80 տարեկանում, երբ անվտանգ ու վստահելի հարաբերություններ ունես մի մարդու հետ, երբ կարող ես հույս դնել դիմացինի վրա, ավելի առողջ և գիտակից ես, իսկ հիշողությունը չի դավաճանում: Իսկ հարաբերությունները, երբ մարդը գիտի, որ դիմացինի վրա հույս դնել և վստահել չի կարող, առաջացնում են հիշողության և ուղեղի աշխատանքի թուլություն: Իսկ այդ լավ հարաբերությունները պարտադիր չի, որ միշտ սահուն լինեն, այստեղ կարևոր է, որ նրանք ունեն վստահություն դիմացինի հանդեպ:

Այսպիսով, մի ամբողջ կյանք ուսումնասիրելուց հետ պարզել են, որ մտերիմ հարաբերությունները կարևոր են մեր առողջության և երջանկության համար: Ինչու՞ է այս պարզ ճշմարտությունը այդքան դժվար հասկանալ և այդքան հեշտ մոռանալ: Մենք մարդիկ են: Մենք ուզում ենք ամեն ինչ արագ պարզել, հստակեցնել և ուղղել: Իսկ հարաբերությունները խառն են, բարդ և պահանջում են աշխատանք և՛ ընտանիքի հանդեպ, և՛ ընկերների: Իսկ դա ժամանակակից չէ: Դա ամբողջ կյանքի համար է, երբեք չի ավարտվի:

Ինչպես միլենիալները, որոնց հետ հարցում էին արել, այս հետազոտության մասնակիցները նույնպես կարծում էին, որ ճանաչվածությունը և հարստությունն են երջանկության գրավականը, բայց ինչպես ցույց է տալիս փորձը, կարևոր ներդրումը հարաբերություններն են, ընտանիքը, ընկերներն ու հասարակությունն են:

Տիգրանուհի Գրիգորյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register