ԱՐԵՏԱ ՖՐԱՆԿԼԻՆԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

cover-28

Արետա Ֆրանկլինը մահացավ 76 տարեկանում Դետրոյթում՝ իր տանը, ընդամենը օրեր առաջ: Սոուլի թագուհին բոլոր ժամանակների ամենապահանջված կին արտիստներից էր՝ ամբողջ աշխարհում վաճառված 75 մլն ձայնագրությունների օրինակով:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ամենաոգեշնչող եւ հիշարժան  արտահայտությունները:

Սիրո մասին

Սերը նման է ավելորդ քաշի՝ հեշտությամբ հավաքում ես, բայց ազատվելն այնքա՜ն դժվար է:

Երգի մասին

Եթե երգը կապված է իմ կամ իմ կենսափորձի հետ՝ շատ լավ: Եթե ոչ, ապա ես չեմ կարող ընկալել այն: Ահա թե ինչի մասին է սոուլը:

Ազդեցության մասին

Հրաշալի է, որ ես կարող եմ ազդեցություն ունենալ որեւէ երիտասարդ աղջկա կամ երգչի վրա: Դա նշանակում է՝ ես լավ եմ արել ին գործը:

Հասարակության մասին

«Թագուհի» լինելը միայն երգելով չէ: Շատ կարեւոր է՝ ինչ ծառայություններ եք դուք մատուցում ձեր համայնքին եւ քաղաքացիական հասարակությանը:

Երաժշտության մասին

Երաժշտությունը շատ բան է անում մարդկանց համար: Այն, ինչ խոսք, «տեղափոխման» ազդեցություն ունի. Այն կարող է ձեզ տեղափոխել այնտեղ, որտեղ ուզում եք, երբ կոնկրետ իրադարձություններ են ձեզ հետ տեղի ունեցել:

Ապագայի մասին

Երաժշտությունը փոխվում է, եւ ես փոխվում եմ դրա հետ միասին:

Ժառանգության մասին

Ես միշտ երգելու եմ ինչ-որ տեղ:

Թարգմանությունը՝ Տաթեւիկ Սարգսյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register