ՍՏԻՊԵԼ, ՈՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵՆ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՅՈւՋԵՏԱՎՈՐՈւՄ

3

Սեռային հավասարությունը տնտեսական իմաստ ունի: Այս փաստը հաշվի առնելով՝ առաջացել է նոր մոտեցում, ըստ որի կառավարությունները պիտի այն չափեն և բյուջեում տեղ հատկացնեն:

Շատ հեշտ է կառավարության հանդեպ քննադատական մոտեցում ցուցաբերել, իսկ առավել հաճախ այն խրախուսվում է: Օրինակ` կանանց հանդեպ վարած քաղաքականությունը, որը տարբերվում է՝ ելնելով քաղաքական գործիչի մոտեցումից: Որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ գնահատում են կանաց դերը, որի իմաստը, կարճ ասած, խոհանոցում լինելն է և երեխաներին խնամելը: Մյուսները ստեղծում են ողջ նախարարություններ, որոնք զբաղվում են կանանց իրավունքների, հնարավորությունների համար տարատեսակ քաղաքականություններ մշակելով: Միևնույն ժամանակ դրա գլխավոր նպատակն է կանանց զբաղեցնել ոլորտներում, որպեսզի նրանք կարևոր հարցերին «չխառնվեն»: Մյուսներն օրենքներ են առաջ քաշում, որ շնորհիվ կանանց տալիս են այն բոլոր իրավունքները և հնարավորությունները, որոնք ունեն տղամարդիկ: Այս ամենով հանդերձ, խտրականության դեմ պայքարի համար որոշումներ կայացնելը շատ ավելի բարդ է, քան իրականացնելը:

Որոշ քաղաքականություն մշակողներ ընտրել են մեթոդ, որը կոչվում է «գենդերային բյուջետավորում»: Այն ոչ միայն խոստումնալից է, քանի որ կարող է կանանց համար օգտակար լինել, այլև ճանապարհ է բացում դեպի կառավարության սիրտը՝ գրպանի միջոցով:

Պարզ նկարագրությամբ գենդերային բյուջետավորումը հաշվարկում է, թե տարբեր քաղաքականությունների իրականացումը ինչպես են անդրադառնում կանանց և տղամարդկանց վրա: Այս թվացյալ պարզ քայլը «կանանց հավասարության» քարոզը վերափոխում է կառավարության համար ծախսերի՝ ներդրումներ և եկամուտներ, ծախսեր և օգուտներ: Պարտադիր չէ լինել ֆեմինիստ, որպեսզի Ավստրալիայի օրինակով հասկանալ, որ երկրորդային սպառողների համար եկամտահարկը նվազեցնելը ոգեշնչում է կանանց միանալ աշխատուժին՝ խթանելով աճը և հարկային եկամուտները: Կամ ընտանեկան բռնությունների դեմ ուղղված ծրագրերը կրճատելը վատ է տնտեսության համար, քանի որ դրա հետևանքով մեծ ծախս կառաջանա բժշկական տեսանկյունից և կորցրած աշխատանքային ժամերի տեսանկյունից:

Հնարավորությունները և սխալները բացահայտելով՝ գենդերային բյուջետավորումը բերում է կանանց իրավունքների խնդիրները հենց կառավարության սրտի՝ ֆինանսների նախարարության մոտ: Կառավարությունները սովորաբար հեռու են մնում այնպիսի քաղաքականությունների իրականացումից, որոնք չունեն բացահայտ հաղթանակի միտում: Բայց եթե որոշումները ձևավորված են ֆինանսների նախարարության կողմից, ապա կարելի է ասել, որ բյուջեի համար պայքարը կիսով չափ հաղթած է:

Գենդերային բյուջետավորումը նոր երևույթ չէ: Ֆեմինիստական տնտեսագետները պայքարել են այս գաղափարի համար 1980-ակա թվականներից: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, Հարավային Աֆրիկան փոխառեցին այն: Սկանդինավյան երկրները Արևմուտքի առաջին օգտագործողներից են, իսկ Շվեդիան՝ իր ինքնահռչակ ֆեմինիստ կառավարությունով, կարող է համարվել ոսկե ստանդարտ: Իսկ հիմա, առաջնորդվելով Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, ԱՄՀ-ի հետաքրքրությունից, շատ կառավարություններ են սկսում ուսումնասիրել և մտածել կիրառման մասին:

Հարավային Կորեան ներդրել է մի փոքր գումար սոցիալական խնամքի ոլորտում, հետևաբար կանայք պիտի ընտրեն՝ երեխա ունենալու և չաշխատելու մասին, որը նվազեցնում է աշխատուժի մասնակցությունը, և աշխատելու ու առանց երեխա մնալու մասին, որը ազդում է երկրի ծննդաբերության մակարդակի վրա: Գենդերային բյուջետավորումը ցույց տվեց, թե ինչպես ծերացող հասարակություն ունեցող այս երկիրը շահեց, երբ սկսեց գումար ծախսել սոցիալական խնամքի վրա: Ռուանդայում պարզեցին, որ մաքուր ջրամատակարարման մեջ ներդրում անելը օգնեց ոչ միայն հիվանդությունների հաղթահարման հարցում, այլև ազատ ժամանակ առաջացրեց աղջիկների մոտ, և նրանք կարողացան դպրոց հաճախել: Իսկ մեկ այլ պարզ հետազոտություն ցույց տվեց դրա հետևանքները, երբ կանաց հանդեպ բռնությունը նվազեց, կրթության մակարդակը բարձրացավ, իսկ դա ազդեց տնտեսության վրա:

Իհարկե կան դժվարություններ: Նոր օրենքի, քաղաքականության ծախսերը բաժանելը կանանց և տղամարդկանց միջև կարող է դժվար լինել: Որոշ դեպքերում կորուստների հաշվարկումը ֆինանսապես չափելն շատ ավելի դժվար է, օրինակ՝ կորցրած ժամանակը: Բյուջետավորման պրոցեսի վերաձևակերպումը պահանջում է տասնամյակներ, բայց միևնույն ժամանակ, արդյունքերը ցույց են տալիս, որ դա արժե անել: Կառավարությունների համար շատ հեշտ է վճարել որոշ ծրագրերի համար, քան փոխել մի ամբողջ բյուջեի պլանավորման գործընթաց, սակայն երբ նայում ես խնդրին երկարաժամկետ տեսանկյունից, ապա ողջ հասարակության համար սա ավելի հարմար է:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register