ՔՎԵՍՏ ՍԱՐՈՅԱՆԻՑ. ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՈւՂԵՎՈՐՈւԹՅՈւՆ ՖՐԵԶՆՈ

2

Սարոյանի տուն-թանգարանի բացմանը բոլորս ենք սպասում։ Կազմակերպիչները խոստանում են՝ նմանը չունեցող թանգարան է լինելու՝ լի հետաքրքիր ու նորարական լուծումներով։ Այն կբացվի օգոստոսի 31-ին՝ Ֆրեզնոյում, իսկ մինչ այդ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը մեծ ակտիվությամբ խաղում են Քվեստ՝ Սարոյանական թեմայով, որը կօգնի նրանց շահել մեկշաբաթյա ուղևորություն դեպի Ֆրեզնո, ու ներկա լինել թանգարանի հանդիսավոր բացմանը։

Մենք առաջարկում ենք ձեզ ևս միանալ խաղին, գուցե բախտներդ բերի ու հենց դո՞ւք շահեք ուղևորությունը։ Ահա թե ինչպես պետք է մասնակցել․

Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացման կապակցությամբ Renaissance Foundation Armenia-ն և Quest Tour ընկերությունը հայտարարում են QUEST Saroyan 110 մրցույթը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

Այս հոլովակի  տակ գրել «Ես խաղում եմ» մեկնաբանությունը մինչև օգոստոսի 25-ը։

-Կիսվել վիդեոն այս հաշթեգերով՝

#QuestSaroyan110

#SaroyanHouse

#SaroyanHousemuseum

#WilliamSaroyan

#Saroyan110

Մասնակցության հաստատում ստացած օգտատերերի համար կստեղծվի փակ խումբ, որտեղ օգոստոսի 27-ին, 28-ին և 29-ին կհրապարակվեն բանալի հարցեր։

Հարցերի պատասխանները կհուշեն այն վայրը, որտեղ թաքնված կլինի Սարոյանի գիրքը հատուկ կոդով։

3 գրքերը գտնողների համար օգոստոսի 31-ին Սարոյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների հիման վրա կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողը կստանա 1 շաբաթյա ուղեգիր դեպի միացյալ նահանգներ՝ այցելելու մեծանուն ամերիկահայ գրողի տուն-թանգարանը։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register