20 ՑԱՎՈՏ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ՝ ՍԻՐՈ ԵՎ ՆԵՎՐՈԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1

Հոգեբան Միխայիլ Լաբկովսկուն գործընկերները հաճախ են մեղադրում ոչ կոմպետենտ պահվածքի մեջ՝  մարդկանց դրդում է կտրուկ քայլերի, երբ պետք է ուղղակի փորձի ոչ թե ուղղորդել, այլ վերլուծել այցելուների խնդիրներն ու սովորեցնել աշխատել նրանց հետ։ Բայց հոգեբանը շատ հաճախ բարձրաձայնում է երբեմն ցավոտ ճշմարտություններ, որոնք գուցե շատերը մտածում են, բայց չեն ասում։ Եվ որքան էլ մասնագիտական առումով գուցե Լաբկովսկու պահվածքն իսկապես կոմպետենտ չէ, շատ մարդկանց նրա մեխող ուղղախոսությունն իսկապես օգնում է։ Ահա դրանցից մի քանիսը․

1. Առողջ մարդը չի ցանկանում ամուսնանալ։ Առաջինը, ինչ պետք է անեք՝ ամուսնանալու ցանկությունը վերացնելն է։ Այլ բառերով ասած, եթե ուզում եք ամուսնանալ, պիտի դադարեք մտածել դրա մասին՝ տվյալ գաղափարն արժեզրկելով։

2. Երջանիկ՝ մեկ հոգու հետ համատեղ ընտանիքի, ամուսնության ու սեքսի գաղտնիքը մեկն է՝ կայուն հոգեկան աշխարհը։ Ոչ քայլերը, ոչ էլ կոմպրոմիսը՝ սրանք ուղիղ ճանապարհ են կարդիոլոգի կամ օնկոլոգի մոտ։ Երբ մարդն ունի կայուն հոգեկան ֆոն, նա կարող է մեկ մարդու հետ անցկացնել ամբողջ կյանքն ու միշտ միայն նրան սիրել։

3. «Ճկվող» մարդկանց չեն սիրում։ Կինը տղամարդու համար դատարկություն կլինի, եթե հնարավոր չէ ասել՝ ով է նա, «ինչ» է նա, ինչ է սիրում ուտել նախաճաշին։ Պարադոքսը նրանում է, որ «վհուկ» կանանց տղամարդիկ ուղղակի պաշտում են։

4. Կանանց խնդրները պատճառը տղամարդու՝ հիմարի պես պահելու մեջ չէ։ Խնդիրը նրանում է, որ կինն ունի նևրոզ, որը ելքեր է փնտրում։ Եվ այդ ելքերը գտնելու համար կնոջն անհրաժեշտ է որոշակի տեսակի տղամարդ ու հարաբերություններ, որոնց հետ ու մեջ նա կարող է տառապել։ Հենց դրա համար կանայք հատուկ մտնում են նման հարաբերությունների մեջ, որովհետև նրանք մանկուց նման հոգեբանական պահանջ ունեն։

5. Մենք սերը չափում ենք տառապանքներով։ Մինչդեռ առողջ սերը չափվում է մեր երջանկությամբ։

6. Երբ բորտուղեկցուհին խոսում է ինքնաթիռի թթվածնային դիմակների մասին, ասում է՝ եթե երեխայի հետ եք ճանապարհորդում, նախ դիմակը հագցրեք հենց ձեզ, հետո նոր՝ երեխային։ Հենց սրանում է հարցը։ Բոլորը փորձում են օգնել երեխային՝ մնալով բացարձակ խելագար։ Սա չի աշխատում։ Եթե ուզում եք օգնել երեխային, նախ ձեր գլխի հետ ինչ-որ բան արեք։

7. Տղամարդիկ կառուցված են այնպես, որ ամենափոքր տարիքից անգամ մոտենում են միայն այն կանանց, որոնք աչքերով համաձայնություն են տալիս։ Առողջ տղամարդը երեխայի պես է։ Նա մոտենում է, երբ կինը ժպտում է նրան, նայում աչքերի մեջ։

8. Առողջ մարդիկ միշտ ընտրում են իրենք իրենց, իսկ նևրոտիկները՝ հարաբերություններ՝ ի վնաս իրենց, և հենց սրանում է գլխավոր տարբերությունը։

9. Կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում այն ամենն, ինչ նրան դուր չի գալիս։ Նա պետք է միանգամից դրա մասին խոսի, և եթե տղամարդը չի փոխվում, նա պետք է բաժանվի այդ տղամարդուց։

10. Տղամարդկանց, ինչպես երեխաներին, դուր է գալիս, երբ կինը բնավորություն ունի։

11. Եթե մարդը մեկ այլ մարդու աշխարհն է դառնում, նշանակում է, որ այդ մարդն ուղղակի չունի իր սեփական աշխարհը։

12. Միայնությունը շրջապատում սիրո բացակայությունը չէ։ Դա սեփական անձի նկատմամբ անհետաքրքրություն է, այն էլ՝ մանկուց։

13. Ասեմ զուգընկեր փնտրելու մասին՝ ո՞ւմ փնտրել։ Միակ որակը, որը պետք է լինի քո զուգընկերոջ մոտ այն է, որ նա քեզ  ձգում է, «բռնում»։ Մնացածը ոչ մի դեր չի խաղում։ Եթե դու նրան սիրում ես, անհանգստանում ես նրա համար, նշանակում է, որ չկան չափորոշիչներ։

14. Ինչ է պետք անել ամուսնանալու համա՞ր։ Միայն մի բան՝ լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Դա հերիք է։ Եվ հենց դրա համար էլ սիրում են։

15. Գիտե՞ք որն է նևրոտիկի ու առողջ մարդու տարբերությունը։ Առողջ մարդիկ ևս տառապում են, բայց իրական խնդիրներից։ Իսկ նևրոտիկները հորինած խնդիրների համար են անհանգստանում։ Եվ եթե տառապանքները բավարար չափի չեն, նա դրանց ավելացնում է Կաֆկա, Դոստոևսկի ու խմիչք։

16. Եթե ձեզ դուր չի գալիս տղամարդու պահվածքը, պետք չէ փնտրել արդարացումներ։ Իրավիճակները, որտեղ «նա չի զանգում», առողջ աղջկա համար նշանակում են հարաբերությունների ավարտ, անառողջների համար՝ սիրո սկիզբ։

17. Ինչպես ասել է գրող Քրիստոֆեր Բաքլին՝ պետք չէ ուտել ռեստորանում, որի անունը «Ինչպես մամայի մոտ» է և անկողին մտնել մի կնոջ հետը, որը քեզնից շատ խնդիրներ ունի։

18. Համեստությունը ոչ մեկին չի զարդարում։ Կոմպլեքսների, անվստահության ու ցածր ինքնագնահատականի պատճառով աղջիկներն ապրում են առանց սեքսի ու հարաբերությունների ոչ թե այն պատճառով, որ նրանք տգեղ են, այլ որովհետև նրանք վատ են իրենց վերաբերվում։ Հոգեբանի խնդիրը նրանց այս ամենից ազատելն է։

19. Ընտանեկան թերապիան ամուսնալուծությունն է։ Միայն մեկ տեսակ ընտանեկան թերապիան եմ համարում իսկապես օգտակար՝ հոգեբանի  միջնորդությունը ամուսնալուծության ժամանակ։

20. Կյանքի միակ փուլը, երբ մարդն օբյեկտիվորեն կախվածություն ունի և նրան կարելի է համարել պատանդ՝ մանկությունն է ու ծնողներից կախվածությունը։ Սա համեմատաբար կարճ է տևում։ Մնացած պարգայում ցանկացած հարաբերությունների մեջ մնալը հասուն մարդու ընտրություն է։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register