ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ

  • ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ
  • ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ
  • ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ
  • ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ
  • ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ
  • ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ
  • ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂԸ

«Խավարն ամենևին էլ անկյանք ու չար չէ, ինչպես մենք ենք ենթադրում, ու սևն էլ ամենևին մահվան սկիզբը չէ, այն ուղղակի՝ կյանքի մի ձևից մյուսին փոխակերպումն է: Խավարը նույնքան ապրող ու ապրեցնող է, որքան որ լույսը ու ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես փնտրում դրանում…»:

Էմին Արիստակեսյանը խավարում փնտրում ու գտնում է մարդկային հոգին՝ ցավի ու ուրախության, ժպիտի ու լացի, հուսահատության ու վերածնման սահմանում: Նրա սև ու սպիտակ լուսանկարները դիտողին մտովի ստեղծագործելու ու իրենց երևակայական գույներն ավելացնելու հնարավորություն են տալիս:

«Ես սիրում եմ թափանցել մարդկանց ներսը, հասկանալ նրանց հոգին, լուսանկարել մարդկային ապրումներն ու լուսանկարի միջոցով դա փոխանցել մյուսներին… Մարդկանց լուսանկարելու համար դու պետք է հասնես առավելագույն անկեղծության, վստահության արժանանաս, հասկանաս՝ ինչով է ապրում, շնչում այդ մարդը, որպեսզի բացարձակապես անկեղծ լուսանկարներ ստացվեն»,- ասում է նա:

Պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ Էմինը սկսել է զբաղվել 2009թ.-ից, երբ որոշել է կիսատ թողնել Սլավոնական համալսարանում քաղաքագետի կրթությունն ու գնալ երազանքների հետևից: Մոսկվայում լուսանկարչության վարպետության դասերի է մասնակցել: Հենց այդ դասընթացներն էլ հետագայում Էմին Արիստակեսյանին լուսանկարչական արվեստում խորանալու դրդապատճառ են դառնում: Այսօր արդեն Էմինը հայաստանյան առաջատար կայքերի լուսանկարիչն ու անհատական բազմաթիվ նախագծերի հեղինակ է, որոնցից վերջինը՝ «Dies Irae» լուսանկարների շարքը օրերս ներկայացվեց Երևանի կամերային թատրոնում: Էմինն առաջիններից է, ով Հայաստանում սկսել է զբաղվել «nude» ոճի լուսանկարչությամբ:

«Յուրաքանչյուր աղջիկ, սև կարճ զգեստից բացի, առվազն մեկ «nude» ոճի լուսանկար պետք է ունենա»՝ համոզված է Էմինը: «Սկզբում աղջիկները քաշվում էին մերկ լուսանկարվել, բայց հիմա իրավիճակը փոխվել է: Աղջիկ կա՝ ուզում է այդպես հաղթահարել բարդույթները, մյուսն՝ ինքնագնահատականը բարձրացնել, երրորդը`պարզապես գեղեցիկ մարմին ունի ու ուզում է այդ լուսանկարներով անակնկալ մատուցել սիրելիին… Իմ պրակտիկայում շատ է պատահել, երբ աղջիկը լուսանկարվելուց հետո մորն էլ է խորհուրդ տվել մերկ լուսանկարվել կամ ընկերն է ընկերուհուն ուղեկցել, որ լուսանկարվի…»,- ասում է Էմինն ու հավելում,- շատ կարևոր է այն անունը, որ վաստակում ես ժամանակի ընթացքում: Եթե դու մերկ լուսանկարելուն որպես աշխատանք ես վերաբերվում, կարողանում ես թափանցել մարդու հոգին, դա անպայման գնահատվում է մարդկանց կողմից, ու ծնվում են գեղեցիկ ու խոսուն լուսանկարներ: Դա աշխատանք է, որը հավերժացնում է գեղեցիկը»:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register