ՄԱՐԱՂԱ. ԱՆԾԱՆՈԹ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆ

вввв

Շուտով ապրիլի 24-ն է. յուրաքանչյուր հայ գիտի` ինչ օր: Իսկ ինչ օր էր ապրիլի 10-ը. Կիրակ՞ի:

Ո՞վ է մեղավոր, որ Մարաղայի ցեղասպանությունը հանրային լայն ճանաչում չունի: Չէ՞ որ 1992 թվականի ապրիլի 10-ին հենց ցեղասպանություն տեղի ունեցավ: Հարյուրավոր մարդիկ մահացան միայն նրա համար, որ իրենք հայ էին, ապրում էին Արցախում:

Մարաղայի ոճրագործությունը սովորական օպերացիա համարել չի կարելի, քանի որ այն իրականացվել է անմեղ հասարակ քաղաքացիների դեմ` հիմնականում կանանց, ծերերի և երեխաների: Միջազգային իրավունքի տեսանկյունից նման հանցագործությունները, որոնք ամբողջ մարդկության դեմ են, չունեն վաղեմության ժամկետ: Մարաղան նույնպես չունի վաղեմության ժամկետ. 24 տարի առաջ տեղի ունեցածը մոտ քարորդ դար սպասում է արժանի պատժի և, այս տեմպերով շարժվելու դեպքում, դեռ երկար կսպասի:

Մի քանի բառով պատմելն ու նկարագրելը անհնար է այդ ամենը, բայց մենք կփորձենք:

Ապրիլի 10-ի առավոտյան ժամը հինգից Մարաղան եղել է հրետակոծման տակ ոչ շատ հեռվում գտնվող Տարտար բնակավայրից: Այնուհետև «հետևակն» է անցել գործի: Գյանջայի սովետական բանակի ադրբեջանական Չորրորդ դիվիզիան մտնում է Մարաղա ու սկսում խաղաղ բնակչության մորթը: Մոտ հարյուր մարդ է դաժանաբար մահով ընկնում Մարաղայում, տասնյակ գերիներ են տանում գյուղ մտած զինվորները, որոնց մի մասը փոխանակվում է, իսկ մոտ 30-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Հարյուրավոր մարաղացիներ էլ զրկվում են իրենց տներից և ունեցվածքից: Թուրքի ձեռագիր է: Այրում էին ամեն ինչ ու կարծանում հնարավորը: Այն, ինչ հնարավոր չէր այրել կամ քանդել` թալանում էին:

Մարաղայի ոճրագործության մասին քիչ է խոսվում, կադրերը և լուսանկարները շատ չեն, սակայն դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են այդ սև օրը:

Պողոսյան Սվետլանա՝ Մարաղայի բնակիչ

Ես թաքնվեցի հորի մեջ, երեկոյան փախա Մատաղիս, հետո կրկին վերադարձա գյուղ. Ամեն ինչ այրված էր: Մի կնոջ մաս մաս էին արել ու այրել այնպես, որ ես միայն նրա հագուստից կարողացա հասկանալ. Վարիան էր: Նրա ամուսինը նույնպես սպանված էր. մի քանի մետր այնկողմ: Սպանել էին նաև նրանց աղջկան, սկեսրոջը: Հետո իմացա, որ մի քանի հարազատի էլ գերի էին տարել: Ես փնտրում էի իմ աղջկան` Կարինեին: Նրան այդպես էլ չգտա, իսկ հետո իմացա, որ իմ աղջկան և եևս երկու երեխայի գերի են վերցրել:

Բադալյան Լարիսա՝գերեվարվել է Մարաղայից ապրիլի 10-ին, 1992

Այդ օրը կարտոֆիլի դաշտում էի: Երբ իմացա հարձակման մասին, գնացի գյուղ: Մարաղան այրվում էր: Մոտեցա մորս եղբոր տանը: Հիսունամյա քեռիս մահացած էր: Հարևան տանը հարյուրամյա Անուշ տատն էր ապրում: Նրա տունը հեղեղված էր արյունով: Հատակին կանանց ու ծերերի դիակներ էին թափված` բաց աչքերով:

Աղաջանյան Անուշ՝ Մարաղայի բնակիչ

Ադրբեջանցիները այդ օրը Մարաղայում շատ անմեղ մարդ սպանեցին` երեխաներ, ծերեր, կանայք: Նրանց թվում էր Ռոզա Բարսեղյանը՝ 70 տարեկան, Ժորա Ստեփանյանը՝ 70 տարեկան: Նրանց կացնով մասնատել էին: Վանյա Մարությանին, կնոջը` Ռայաին, Այլոշա Հովհաննիսյանին բենզինով այրել էին:

Այսքանից հետո Ադրբեջանական վայրագությունները շարունակվում են` նույն ձեռագրով: Մնում է միայն սեփական պատմությունը սովորել, որպեսզի թույլ չտանք այն կրկնվի:

Լուսանկարը՝ Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմից

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register