7 ՀԱՐՑ. ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Hasmik7harc-F

Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը ըներցթվող գրողներից է: Նրա աշխատանքները թարգմանվել են 11 լեզվով: Բազմից տպագրվել է հայկական գրական մամուլում և առցանց կայքերում:

-Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: -Խաղ, ուր բոլոր ֆիգուրներն ունեն իրավունքներ և կարևոր են առանձին-առանձին: Շախմատն ինձ համար նախընտրելի դեմոկրատական երկրի մինիմոդել է, ուր ցածրի և բարձրի սահմանները հարաբերական են և տեղափոխելի ճիշտ ստրատեգիական քայլերի արդյունքում: Պատահական հաղթանակները զգալիորեն քիչ են, առաջնագծում միտքն է, և իհարկե, շոյում է այն փաստը, որ գլխավոր դերում կինն է՝ թագուհին:

-Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը: -Սիրած օծանելիք չունեմ. առողջ և մաքուր մարմնի բնական հոտը ամեն տեսակ օծանելիքից նախընտրելի է ինձ համար:

-Ձեր նախընտրած բույրը:  -Խնձորի հոտը: Գյուղում տատիկս ու պապիկս խնձորի մեծ այգի ունեն, և սառը մառանում, ուր պահվում են խնձորները, բուրում է ֆանտաստիկ:

-Ձեր նախընտրած ձայնը: -Մի ժամանակ զարթուցիչիս ձայնը կատվի մլավոց էր, և անթիվ – անհամար մյաուներից ու մռռոցներից արթնանալը հրաշալի էր:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: -Սարսափում եմ փոքր միջատներից, ու բոլոր նրանք, ովքեր վախ չունեն չորս և ավելի ոտանի և շարժվող զանազան փոքր բաներից, աչքիս հերոս են թվում:

-Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը:-Իմ հյուրերը կլինեին Էրատո թագուհին՝ Արտաշեսյան դինաստիայի վերջին գահակալը՝ Տիգրան Մեծի ծոռնուհին, նույն ժամանակաշրջանում ապրած որևէ հասարակ մարդ և ցանկալի է հայերենի կամ արամեերենի իմացությամբ թարգմանիչ, որ զրույցը ճաշկերույթով չսահմանափակվի: -Եթե հանկարծ հրդեհ պատահի, և Դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք:

-Դժվար թե սահմանափակվեմ մեկ իրով և կուզեի խելամիտ գտնվել ու առաջին հերթին ինքս ինձ փրկել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register