STOP ALIEV ԽՈՐԱԳՈՐՎ ԻՆՔՆԱԲՈւԽ ՀԱՎԱՔ

  • STOP ALIEV ԽՈՐԱԳՈՐՎ ԻՆՔՆԱԲՈւԽ ՀԱՎԱՔ
  • STOP ALIEV ԽՈՐԱԳՈՐՎ ԻՆՔՆԱԲՈւԽ ՀԱՎԱՔ

Այսօր կեսօրից սկսած ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց կազմակերպված ինքնաբուխ հավաքի մասնակիցները պահանջում են Արցախի ազատությունը և միջազգային ճանաչումը:

Այսօր նշված պետական կառույցում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները ժամանել են Հայաստան Արցախյան հիմնահարցը լուծելու համար: Ցուցարարներն էլ հավաքվել են ու հուշում են միակ տարբերակը՝ Ճանաչում. Այսօր հայկական միախմբվածությունը կրկին առաջին տեղում է՝ ոչ առաջին գծում, այլ մայրաքաղաքում: Հրապարակի մոտ հնչում են հայրենասիրական երգեր, կոչեր՝«Ճանաչում», «ԱզատԱրցախ», Stop Aliev «Ղարաբաղը մենք ենք»:

Հրով լինի, սրով լինի պիտի գնանք վաղ թե ուշ, – երգում էին ցույցի մասնակից երիտասարդները:

Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջաղգային ճանաչումը միայն ժամանակի հարց է. վստահ են Արտաքին գործերի նախարարության դիմաց հավաքված երիտասարդները:

 

Մինսկի խմբի համանախագահները, սակայն, ցուցարարների կողքով լուռ են անցնում, թե շենք մտնելիս, թե դուրս գալիս:

Ցուցարարները մոտ երեք ժամ անց, երբ արդեն համանախագահների հանդիպումը ավարտված էր, որոշում են կայացնում: Կլքեն հրապարակը, կմաքրեն, որ աղբ չմնա, ու կշարունակեն պայքարը օնլայն հարթակում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register