LIST.AM-Ի ԱՄԱՆՈՐՅԱ «ԲՈՑԵՐԸ»

3

Պատառիկներ՝ «List. am»-ի «ընտրանուց»

Համացանցի ծնունդը ամենաիսկական հեղափոխություն առաջացրեց  գրեթե բոլոր ոլորտներում: Տեխնոլոգիական առաջընթացքով պայմանավորված ակնառու փոփոխությունները ընդլայնեցին նաև հնարավորությունների շրջանակը: Շատերը սկսեցին օգտվել իրենց ներկայացած հնարավորությունից: «Ամենակուլ ցանցի» «բարեսրտությունից» շտապեցին  օգտվել նաև հասարակ հայտարարությունները, որոնք նախկինում, բնականաբար որոշակի գումարի դիմաց, գլխավորապես զետեղվում էին թերթերում և հեռուստատեսության «վազող տողերում»:

Նախկինում նման տեքստերը սրբագրվում էին: Միանգամայն այլ պատկեր է հիմա: Դիտարկելով համացանցային հայտարարությունների ամենահայտնի հարթակը` հիմնականում հանդիպում ենք գրանցված օգտատերերի կողմից անկանոն հայատառով  և գերազանց լատինատառով  զետեղված հայտարարությունների: Տեքստերից  զատ այս հարթակում հնարավոր է տեղադրել նաև բազմաթիվ լուսանկարներ, ինչը՝ մարդկանց անձնական իրերին, տանը, երբեմն նաև կյանքի մանրամասներին ծանոթանալու յուրօրինակ միջոց է հանդիսանում:

Հայտարարությունների կայքի միջոցով ասես ստանում ես օրինական մուտք այլոց անձնական տարածք: Այն սոցիալական ցանցերի հակապատկերն է: Հիշատակված կայքում հրապարակվում են անձնական իրերի այնպիսի լուսանկարներ, որոնք երբեք չեք տեսնի ֆեյսբուքում կամ ինստագրամում: Յուրաքանչյուր ոլորտ, որտեղ մարդկանց ազատություն է տրված, ունենում է սքանչելի պտուղներ: Սքանչելի` ամենալայն իմաստով: Այստեղ նույնպես բացառություն չէ: Չնայած մեծամասնություն են կազմում ստանդարտ և կարճ հայտարարությունները, բայց երբեմն հնարամտության ձգտող մարդը գտնում է ցանկալի (և ոչ այնքան)  բառեր,մտքեր և ստացվում է գլուխգործոցի միտող տեքստեր:

Գրականագետ ընկերս վստահեցրեց, որ ժամանակակից գրողներն անշուշտ կարող են «list.am»-ի որոշ հայտարարություններից ոգեշնչվել: Տևական ժամանակ անցկացնելով  «լիստում», առանձնացրել ենք մի շարք յուրատեսակ, ծիծաղաշարժ կամ իրենց տեսակի մեջ եզակի հայտարարություններ, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:

1. Ամանորի շունչն արդեն զգացվում է ամենուր: Այդ առիթով «Երաժիշտներ ուրախ առիթներին» անունով ներկայացող օգտատիրոջ հայտարարությունն առավել քան ուշագրավ է.

«Պատվիրեք Ձմեռ պապ և Ձյունանուշիկին՝ անմիջապես մեր գրասենյակից։ Կատարվում է նաև ընդունելություն: Ձյունանուշիկի և Ձմեռ պապիկի համար զանգահարեն բարեհամբույր ու գեղեցիկ աղջիկները և հաղթանդամ ու խելացի տղաները։ Մեր դերասանական անձնակազմը շատ փորձառու են և ունեն յուրօրինակ բառապաշար։ Գները շատ մատչելի: Որակը բոլոր գներից բարձր»:

2. «Ծանր ծուխ մեր կողմից» վերնագրված հայտարությունն առաջացնում է սոսկալի հիշողություններ Երևանի փաբային կյանքից, երբ նկուղային հավաքատեղում՝ արհեստական «մշուշի» պատճառով աչք աչքի չէր տեսնում: Սա հիշեցնում է նաև հայտնի մուլտֆիլմի՝ «Ну, погоди !»-ի այն հատվածը, երբ գայլը ծուխ է փչում, որպեսզի քողարկված շնաձկան նման սողոսկի ու բռնի նապաստակին:

5

«Ձեր միջոցառումը գեղեցիկ և հիշարժան դարձնելու համար պատվիրեք ծանր ծուխ մատչելի գներով»:

3. Գինը պետք է մնա աստղաբաշխական – Հայտնի ընկերության մանկական սայլակ են վաճառում: Խանութում նման սայլակների գները տատանվում են 250-300 հազարի սահմաններում: Հայտարարությունում նշված է 140.000 դրամ: Տեքստի վերջում զգուշացնում են`

«Հարգելիներս, խնդրում եմ անիմաստ մի զանգեք և այլ գներ մի առաջարկեք, աստղաբաշխական գինը չենք իջացնելու»:

4. «Հետաքրքիր շոու կկազմակերպեմ» – հենց այսպիսի վերնագրով հայտարարություն է տեղադրել մի աղջիկ.

«Կաշխատացնեմ (club կամ bar), հետաքրքիր շոու կկազմակերպեմ: Ռեալ ցանկացողները թող դիմեն, կպայմանավորվենք»:

5. ԽՍՀՄ արտադրության մեքենա է: Լուսանկարներից երևում է, որ լավ խնամված է:

«Առաջին տերը արտադրման պահից մինչև այսօր մենք ենք: Մի խոսքով տան պահած մեքենա է: Միակն է իր տեսակի մեջ: Չի փոխանակվում ոչ մի բանի հետ»:

6. «Պանդայի յուրօրինակ անակնկալը». Իրավունքը պետք է նախ ձեռք բերել: Կայքում տեղադրված տեքստի գրառումը լատինատառ է:

1

«Պանդայի անակնկալ այցելություն Ձեր Սիրելիների Տարեդարձին, կամ ինչու չէ հասարակ արևային մի օր: Շտապեք Մատուցել Ռոմանտիկ անակնկալ Ձեր Կեսերին… Իսկ մեր Պանադան իր կողմից կնվիրի Սրտիկ Փուչիկներ, և կստանաք մեր Պրոֆեսիոնալ Ֆոտո ապառատով նկարվելու իրավունք»:

Գիտեի՞ք, որ ֆուրշետի սեղան ձևավորելու համար պետք է հատուկ սփռոց ունենալ: Անհատներից մեկը վարձակալությամբ տալիս է ֆուրշետի սփռոց, հետո ինչ, որ այն ավելի շատ նման է գնչուական գույնզգույն զգեստի:

7. «ՎԱԶ» մեքենայի վաճառքի հայտարարության վերջին տողում լատինատառ գրված է. «Հավելյալ ծառայություններ. ավտոդասընթացներ` մեկ ժամը 5000 դրամ, հոդերի բժշկական մերսում` մեկ ժամը 5000 դրամ»: Հավանաբար այս ավտոդասընթացներից հետո հոդային խնդիրներ են առաջանում:

Մենք առանձնացրել ենք նաև հետաքրքիր ծառայությունների հայտարարություններ: Կարծես թե որևէ այլ տեղ չկան նման ծառայություններ:

8. «Մեքենաների դռների բացում. 24 ժամ» վերնագրով հայտարարության տեքստում գրված է.

«Եթե բանալին թողել եք մեքենայում, չեք կարող բացել դուռը և արդեն որոշել եք կոտրել ապակին… զանգահարեք մեզ: Կբացենք դուռն առանց վնաս հասցնելու: Ավելի էժան կլինի, քան նոր ապակու գնումը: Հիշեք, որ ապահովագրական ընկերությունները չեն վճարում նման իրավիճակում կոտրված ապակու կամ կողպեքի համար»:

Մեքենա չունեմ և չգիտեմ` ինչպես է հնարավոր բանալին թողնել մեքենայում և դուռը այնպես փակել, որ չբացվի: Հավանաբար նման դեպքեր լինում են, բայց բանալին էլ չի փրկի, եթե ցուրտ եղանակն է պատճառը: Ամեն դեպքում ծառայությունը բավական հետաքրքիր է, ստացվում է, որ օրենքի դաշտում աշխատող, մեքենայի գողի հմտություններ ունեցող մարդուն վճարում ես մեքենայի դուռը բացելու համար:

9. «Բեռնատարների լվացման կետ». – ահա այսպիսի փոքր հայտարարություն՝ առանց հավելյալ տեքստի և լուսանկարի: Իսկապես, եթե դու «դալնաբոյշիկ» ես ու այդ հսկա մեքենան մաքրելու կարիք կա, էլ ո՞ւր կարող ես տանել:

10. «Հյուրանոց ծաղիկների համար». – «Լիստում» երկարատև դեգերելուց հետո «համացանցային աստվածն» ինձ պարգևատրեց շատ օգտակար ծառայության վերաբերյալ ուշագրավ մի հայտարարությամբ: Զետեղվածը կարծես ոչ թե հայտարարության, այլ գեղարվեստական վեպի վերնագիր լինի.

4

«Առաջարկում ենք ժամանակավոր խնամք տնային ծաղիկների համար: Օրինակ, եթե գործուղման եք մեկնել և ծաղիկներին հետևող չկա, ինչ է` պետք է թառամե՞ն: Այսպես, մեկ բույսի համար օրական 40 դրամ վճարելով` կարող եք հանգիստ լինել, որ նրանց կտեղավորեն բարձրակարգ  «հյուրանոցում»:

Ծաղկաքաղը՝ Գարեգին Ալեքսանյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register