Լուսավորության դիզայնի միջազգային մրցույթ

Լուսավորության դիզայնի միջազգային մրցույթ
«CLU Foundation»-ը ընդունում է հայտեր՝ «International Lighting Design Competition»-ին մասնակցելու համար։ Հայտարարվող մրցույթին կարող են մասնակցել ինչպես ուսանողներ, անհատներ, ճարտարապետներ և ինժեներներ, այնպես էլ ֆիրմաներ։ Մրցույթն այս տարի անցկացվելու է «Լույս և զգացողություններ» կարգախոսի ներքո: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2018թ․ հունվարի 30-ն է։ Մրցանակային ֆոնդը 8500 ԱՄՆ դոլար է, որից 5000 դոլարը հատկացվելու է լավագույն դիզայնի հեղինակին։ Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել կայք հետևյալ հղումով։ Հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել՝ 2018թ․ մայիսի 8-10-ը Չիկագոյում անցկացվող «LIGHTFAIR»-ին: