GOOGLE-Ը ԱՆՎԱՆԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԸ

Google ընկերությունը սկսել է ամփոփել 2018-ի արդյունքները: Համացանցային հսկայի փորձագետները վերլուծել են իրենց թվային խանութներում գրքերի, ֆիլմերի և խաղերի գնումներն ու տարածվածությունը:
Ահա թե ինչ տեսք ունի Google Play-ի թոփ տարբերակը։ Տարվա լավագույն ներդիրըը «Drops․ սովորեք 31 լեզու»-ն է՝ շնորհիվ սենսորային կառավարման ինքնատիպ մոտեցման և օգտագործման։ Տարվա լավագույն բջջային խաղ է ճանաչվել PUBG Mobile-ը:
Ժամանցային թոփ 5 ծրագրերն են՝
• VIMAGE – կինեմատոգրաֆի անիմատոր և կենդանի լուսանկարչական խմբագիր
• Neverthink: Handpicked տեսանյութերը
• NoDraw – գունավորում համարներով
• TikTok
• Scout FM – Podcast Radio:
Լավագուն ֆիլմերն են՝
«Սև պանտերա»
«Վրիժառուներ. Անսահմանության պատերազմը»
«Թոր: Ռագնարեք»
«Ջումանջի. Ջունգլիների կանչը»
«Deadpool 2»
Լավագույն հեռուստաշոուներ են ճանաչվել՝
«Քայլող դիակներ»
«Ռիվերդեյլ»
«Մեծ պայթյունի տեսություն»
«Շների պահակախումբ»
Լավագույն էլեկտրոնային գրքերի ցանկը գլխավորել է Մայքլ Վոլֆի «Կրակ և կատաղություն» գիրքը։