ՀՈՒՇԻԿ  ՔԱՅԼԵՐԻ  ԳԱՂՏՆԻՔԸ

krunk

Ա՜խ, կանայք, կանայք: Ինչեր ասես, որ չեն անում կանայք՝ ամեն օր գեղեցիկ և ինքնավստահ ներկայանալու համար: Բարձրակրունկ կոշիկներն այդ հարցում՝ կանանց ամենահավատարիմ զինվորներն են: Գիտական հետազոտություններից պարզվել է, որ կանանց տարիքը հակառակ համեմատական է նրանց կրած կոշիկների կրունկների բարձրությանը: Այլ կերպ՝ որքան երիտասարդ է կինը, այնքան բարձր են նրա կոշիկները: Հանրահայտ փաստ է, որ բարձրակրունկ կոշիկների հեղինակը տղամարդիկ են, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ գյուտի բացասական ազդեցությունը կրում են միայն կանայք: «Երկու երնեկի» աքսիոմն ու «գեղեցկությունը զոհեր է պահանջում» օրենքը նաև այս դեպքին է վերաբերում: Ուսումնասիրությունները վկայում են, որ բարձրակրունկ կոշիկները մեծ վնաս կարող են հասցնել ողնաշարին, կարող են հանգեցնել երակների վարիկոզային լայնացման և արթրոզի, առաջացնել ոտնաթաթերի կոշտուկներ: Բացի դրանից, եթե կոշիկները չեն համապատասխանում հագնողի ոտքի չափսին և նեղ են, դա է՛լ ավելի է բարդացնում ոտքերի դիրքը կոշիկներում:

Այնուամենայնիվ, բարձրակրունկ կոշիկները կանանց ապրելակերպի պարտադիր բաղադրիչն են: Եթե դրանցից հրաժարվելը կյանքի ու մահվան հարց է, ապա այս դեպքում անհրաժեշտ է հետևել, ավելին` անսալ մասնագետների ամենապարզ խորհուրդներին: Ահա դրանցից մի քանիսը՝

– Կրճատեք կոշիկներն անընդմեջ կրելու ժամանակը՝ հասցնելով այն 2 ժամի: Պարզամիտ կանանցից  շատերը խոստովանել են, որ կոշիկները կրելուց 20 րոպե հետո դրանք սկսել են անտանելի ցավ պատճառել, սակայն հրաշալի տեսք ունենալու համար նրանք չեն հանել կոշիկները:

– Կոշիկներ ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք դրանց հարմարավետությանը, այլ ոչ  թե արտաքին տեսքին:

Շատերը կհամաձայնեն, որ հաճախ կոշիկները կորցնում են իրենց գործնական արժեքը՝ դառնալով սոսկ արդուզարդի մի մաս:

– Եվ այնուամենայնիվ, եթե չեք կարողանում ձեզ զսպել և գնում եք, ենթադրենք, 12 սմ բարձրությամբ շքեղ կոշիկներ, ձեռքի տակ ունեցեք երկրորդ՝ ավելի հարմարավետ կոշիկների զույգը:

– Գալով տուն՝ մի մոռացեք ոտքերի թե՛ հիգիենիկ, թե՛ կոսմետիկ խնամքի մասին:

Շատ օգտակար կլինի, որ ամբողջ օրը (կամ գոնե՝ այս խորհուրդներից մի քանի ժամ անց) բարձրակրունկ կոշիկներ կրելուց հետո  Դուք «երես տաք» Ձեր ոտքերին՝ խնամելով դրանք տարբեր յուղերով հագեցած ջրում:

Այնուամենայնիվ, հետաքրքիր և ինչ-որ տեղ հակասական կարող է հնչել նաև այն, որ շատ տափակ կոշիկները նույնպես վնասակար են առողջությանը: Մասնագետների կարծիքով, կրունկների իդեալական բարձրությունը պետք է լինի  2-3 սանտիմետր և ոչ ավելի:

Իհարկե, ցանկացած իրադարձություն և միջոցառում պարտադրում է համապատասխան հագուկապ, որի անբաժանելի մասն են կոշիկները: Սակայն մի՛ մոռացեք, որ կոշիկները նախևառաջ ունեն  առաջնային գործառույթ, այն է՝ պաշտպանել ոտքերը արտաքին վնասակար միջավայրից և ստեղծել համապատասխան հարմարավետություն՝ դրանց մեջ օրն ավելի երկար անցկացնելու համար:

Հիմնարար ներդրումներ կատարեք՝ ընտրելով ճիշտ կոշիկներ և վստահ եղեք, որ առողջության բանալին կլինի Ձեր գրպանում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register