ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ՀՆԱԳՈւՅՆ ԳՏԱԾՈՆԵՐԸ

1

Հայաստանը՝ չնայած փոքր չափերին, աշխարհին ներկայանում է մեծագույն հայտնագործություններով և գտածոներով։ «Ճամփորդը» ներկայացնում է Հայաստանում հայտնաբերված ամենահին գտածոների շարքը։

1․ 5500 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՇԻԿ

Կաշվե կոշիկը, որի հնությունը հաշվվում է 5500 տարի, հայտնաբերվել է հենց Հայաստանում։ Աշխարհի հնագույն կոշիկը պատրաստված է կովի կաշվից։ Հայտնաբերման ժամանակ կոշիկի ներսում խոտ է եղել, որը հավանաբար օգտագործել են կամ ոտքերը տաք պահելու, կամ կոշիկի ձևը պահպանելու համար։ Կոշիկը 37 համարի է, ենթադրաբար այն կրել է կին։

2․ 7500 ՏԱՐԵԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Քարահունջ կամ Զորաց քարեր՝ հենց այսպես է կոչվում աշխարհի հնագույն Սթոունհենջը, որի օգնությամբ դարեր առաջ հայրը հետազոտել են աստղերը։ Այն գտնվում է Երևանից 200 կմ հեռու։

2

3. ՄԱՐԴՈւ ՈւՂԵՂ՝ 6000 ՏԱՐԵԿԱՆ

Հայաստանի, ԱՄՆ-ի և Իռլանդիայի գիտնականները Արփա գետի ափին գտնվող քարանձավում հայտանբերել են 3 գանգեր, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են 12-14 աղջիկ երեխաների։ 2007 թ-ին պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են նաև ուղեղի մնացորդներ։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ սա աշխարհի հնագույն ուղեղն է, որը մինչ այժմ հայտնաբերվել է։

3

4. ՀՆԱԳՈւՅՆ ԴԻԱԿԱՌՔԵՐ՝ 4000 ՏԱՐԵԿԱՆ

Սևանա լճի ափին հայտնաբերվել են աշխարհի հնագույն 10 դիակառքերը՝ 2 և 4 անիվներով։ Դրանց մի մասը ցուցադրված է Հայստանի ազգային պատկերասրահում։ Ըստ պատմական աղբյուրների՝ դրանք ծառայել են որպես դիակառք։

4

5. ԿՆՈՋ ԾՂՈՏԵ ՇՐՋԱԶԳԵՏ՝ 5900 ՏԱՐԵԿԱՆ

Այն հայտնաբերել են 2010թ-ին Արենի-1 քարանձավից։ Հնագույն ծղոտե շրջազգեստը թվագրվում է մ.թ.ա. 39-րդ դար։ Շրջազգեստի վրա հայնաբերվել են գունավորումներ։

5

6. ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆ՝ 6100 ՏԱՐԵԿԱՆ

Հնագետների խումբը Վայոց ձորի մարզի քարանձավներից մեկում հայտնաբերել է աշխարհի հնագույն գինեգործարանը՝ գինու պահպանման տարաներով, նաև՝ սերմեր, չորացված խաղողի մնացորդներ։

7

7. ՄԱՐՏԱԿԱՆ ՁԻԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆ՝ 4500 ՏԱՐԵԿԱՆ
Եվ սա դեռ ամենը չէ։ Այստեղ են հայտնաբերվել նաև աշխարհի ամենահին մարտական ձիու մնացորդները։

8

Սկզբնաղբյուրը՝  www.peopleofar.com 

Թարգմանեց՝ Տաթևիկ Սարգսյանը  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register