ՌՈւՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՎԱԶԴՈՂ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

44

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ռուսական ՏՆՏ, Մատչ ՏՎ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի գլխավորությամբ տեսահոլովակ է պատրաստվել Հայաստանի վերաբերյալ: Տեսահոլովակի ստեղծման նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է:

Տեսահոլովակում Հայաստանը ներկայացնում են Ռուսաստանոի տարբեր ոլորտներում ճանաչման հասած մեր հայրենակիցները, սեր խոստովանում Հայաստանին, ներկայացնում որպես իմաստության, հարգանքի երկիր, ուր անպայման պետք է այցելել:

Հայտնի ու սիրված շոումեն Միխայիլ Գալուստյանն, օրինակ, նշում է, որ Հայաստանն այն երկիրն է, որը կարող է հիացնել ու զարմացնել։ Երգչուհի Քրիստինա Սիի համար Հայաստանը հրաշքների երկիր է։

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի համար Հայաստանի հարստությունը մարդիկ են ու հուշարձանները։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Նոբել Առուստամյանը, Արթուր Չիլինգարովը, Յանա Եգորյանը, Արմեն Ջիգարխանյանը և այլ հայտնի ու սիրված հայեր։

Այս տեսահոլովակը Հայաստանում զբոսաշրջության խթանման համար տեսահոլովակների շարքի առաջին տեսանյութն է, և ապագայում այս ֆորմատի նոր տեսանյութեր լինելու են:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Արթուր Ջանիբեկյանին. «Շնորհակալ ենք Արթուր Ջանիբեկյանին և իր թիմին մեր գեղեցիկ երկրի մասին այս հիանալի հոլովակը պատրաստելու համար»: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register