ՀԱՅՏՆԻ ՎԼՈԳԵՐԸ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՀԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ՄԱՍԻՆ

cover

Աշխարհահռչակ վլոգեր Nas Daily-ն այս օրերին Հայաստանում է: Հուլիսի 16-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում նա հանդիպել է հայ երիտասարդների հետ ու կիսվել իր տպավորություններով: Վլոգերն արդեն իսկ հասցրել է մի քանի հետաքրքիր տեսանյութ նկարահանել Հայաստանի ու հայաստանցիների մասին:

«Հայաստան՝ երկիր, որտեղ ջուրն անվճար է» : Հենց այսպես է կոչվում վլոգերի կողմից Հայաստանի մասին նկարահանած առաջին տեսահոլովակը:

«Պատկերացնո՞ւմ եք երկիր, որտեղ ջուրը ոչ թե գնում են խանութներից, այլ ամեն քայլափոխի կարող են անվճար խմել հենց փողոցում: Մարդիկ գումարներ են ծախսում, որպեսզի փողոցում հարյուրավոր ցայտաղբյուրներ կառուցեն: Բարի գալուստ Հայաստան՝ այստեղ ջուրն անվճար է»,- Հայաստանի մասին այսպես է խոսում վլոգերը:

Երկիր մոլորակում, որտեղ ջրի պաշարները խիստ սահմանափակ են, բազմաթիվ երկրներ պարզապես «տառապում են» ջրի պակասից: Հային բախտ է վիճակվել ապրել Հայաստանում, որտեղ ջուրը մեծագույն հարստություններից մեկն է:

Վլոգերի տեսանյութը հազարավոր հավանումների ու մեկնաբանությունների առիթ է տվել: Հայաստանցիներից մեկն առաջարկել է գնալ Ջերմուկ՝ փորձելու տարբեր ջերմաստիճանների առողջարար ջրերը:

«Կարող եք անցնելիս հանքավայրի շահագործման դեմ պայքարողներիս էլ հանդիպել ճանապարհին ու ծանոթանալ մեզ հետ: Լինելով Ջերմուկում՝ կհասկանաք, թե ինչքան հարուստ է ջրերով Հայաստանը, ու թե ինչու ենք մենք պայքարում, որպեսզի ոչ մի հանք չշահագործվի այստեղ ու չոչնչացնի մեր ջրերը»,- գրված է մեկնաբանությունում:

Մյուս օգտատերերը հրավիրել են վլոգերին Սևան, Դիլիջան, Լոռի, ու Հայաստանի այլ տարածաշրջաններ:

Տեսանյութը՝ ստորև

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register