ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ. ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

8

Նրան

Որովհետև ես միայն մի գարուն գիտեի,
ես գիտեի միայն մի ծաղիկ,
որովհետև քեզ սիրելն արդեն մահացու միտք է,
իսկ չսիրելը՝ պարտք հաջորդ անցյալի:

Որովհետև ես մի լեռ գիտեի այնտեղ,
ուր արդեն անկել,
և իմ վրիպածը մտքի թիրախներում չկար,
այդպես ստիխը գտել է աղջկան՝
անգաղտնավանկ և
այլ մեկի գրկում, այլ մեկի անկողնում՝
չքնած:

Որովհետև սիրուց մի պատուհան այն կողմ
ամբողջ աշխարհը գիտեի՝
օղին էր, նախորդ օրերին ջնջած տողերը
և դեղատունը՝ հերթում,
որովհետև մի ծաղիկ է ինձ մահը
պատմել, ու տեղն իմ
չի գտնում անդունդը,
ու գնում եմ ես տուն:

Որովհետև ես չեմ ուզում խաղաղեցնել
այս սերը,
որովհետև իմ դեր-Ելիցը չէ
ևս մի գարուն,
որովհետև
բառերից հեռու մի երկինք մատնասել է՝
Ահա մարդը, որ չի գալու:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register