ԴԱՎՈՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ

davos

Փոքր երկրների տնտեսության զարգացման կարևոր պայմանը արտահանումն է, արտաքին  շուկաներում կայուն տեղ ու դիրք  նվաճելը: Սա ակնհայտ ճշմարտություն է, քանի որ ակնհայտ է, որ երկրի փոքրությունը շատ  հաճախ խոսում է նաև ռեսուրսների քչության մասին: Իսկ սակավ ռեսուրսներով արտադրություն զարգացնող երկրները պետք է նաև ապրանք արտահանեն, միայն ներքին շուկայի շրջանառությունը մեծ եկամուտներ, այն էլ երկարատև ,  չի  ապահովի: Այս մասին ասում ու խոսում են  տնտեսագետները,  նաև հուշում, թե ինչպես գտնել արտահանման  շուկա: Մասնագիտական  տարատեսակ ճանապարհներից առաջինն  ինձ համար ցանկացած հնարավորության  օգտագործումն է: Ցանկացած,  մեծ ու փոքր, որովհետև հաջողությունը միշտ անակնկալ  կարող է գալ և հենց մեր չսպասած տեղից, ամենափոքր հնարավորությունից անգամ:

Հայաստանուն այս խնդիրը շատ ավելի  կարևոր է, եթե հաշվի առնենք, որ չորս հարևաններից երկուսի հետ փակ սահման ունենք, ծովային ելք չունենք, մնացածն՝ ըստ այդմ: Ինչ պետք է անել. առաջին  հերթին շատ որակյալ արտադրանք ապահովել, ապա այն ներկայացնել միջազգային  շուկայի տարբեր հարթակներում: Այդպիսիք են  ամենատարբեր ցուցահանդեսներն ու համաժողովները:

Մասնավորապես ամենամյա տնտեսական  համաժողով  է գումարվում Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Ամեն  հունվարի լեռանային տեղանքում են  հավաքվում  բազմաթիվ երկրների ղեկավարներ, բիզնեսի ներկայացուցիչներ, քննարկում համագործակցության գլոբալ ծրագրեր ու գաղափարներ: Տարիներ շարունակ  Հայաստանում  համարել են, որ Դավոսը մեր տեղը չէ, ավելորդ ծախս է այնտեղ մեկնելը, քանի որ աշխարհի խոշոր խաղացողների կողքին մենք,  մեղմ ասած,  կարծես թե անելիք չունենք: Եթե ինչ-որ տարիներ մասնակից էլ ունեցել ենք, ոչ՝ բարձրաստիճան:

Սակայն մեդիադաշտում արդեն  իսկ լուր է շրջանառվում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ  կմեկնի Դավոս: Սա իսկապես լավ լուր է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ կառավարության ղեկավարը, լինելով մասնավոր ոլորտից ու բիզնեսից եկած մարդ, փայլուն գիտի ճկուն տնտեսվարման ու հնարավորությունների օգտագործման գինը: Դավոսն  իրականում  լուրջ հնարավորություն է ՝ ներկայանալու և գործնական  կապեր հաստատելու ու զարգացնելու  համար:

Կրկին վերադառնալով հնարավորություններն  օգտագործելու պայմանին, վստահություն ունեմ, որ ամեն  հնարավորություն նոր քայլի հնար է, առաջ գնալու շանս, որից չօգտվողը դատապարտված է պարտության: Որովհետև ռիսկն ամենուրեք է,  իսկ խելացի ռիսկի դիմելը՝  հնարավորությունը ճիշտ  օգտագործելու հնար:

Սյունե Սևադա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register