ՄՐՋՅՈւՆՆԵՐԻ ՈւՍԱՆԵԼԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

mrj

 Կենսափորձը վկայում է, որ մրջյունների համար գետն անցնելու միակ տարբերակը հետևյալն է. մրջյուններից մի քանիսը գետի երկայնքով հորիզոնական պառկելով՝ուղղակի կենդանի կամուրջ են ձևավորում: Հարկավ, այդ ընթացքում որոշ մրջյուններ նաև վնասվում են, որպեսզի մյուս մրջյունները կարողանան գետի հակառակ ափն անցնել՝ նրանց մի մասը կորցնում է անգամ իր կյանքը: Փոքրաթիվ զոհերի ու զոհողության գնով մրջյուններին ի վերջո հաջողվում է իրականացնել իրենց առջև դրված նպատակը: Վկայաբերվածը՝թիմային աշխատանքի ակնառու օրինակ է:

Հիմա մի պահ պատկերացրեք,թե մրջյուններն ազգային պատկանելություն ունեն: Հետաքրքիր չէ՞, թե այս իրավիճակում ինչ կերպ իրենց կդրսևորեին մարդ-մրջյունները: Վստահաբար կարելի է պնդել, որ թիմային աշխատանքից խուսափելու պատճառով նրանք երբեք չէին վարվի անձնազոհ մրջյունների նման: Կյանքը ցույց է տվել, սակայն, որ ցանկության դեպքում մարդ-մրջյուններն էլ կարող են աշխատել որպես միասնական թիմ, դրա հաջողված օրինակներն ամենևին էլ քիչ չեն:

Թիմային աշխատանքը մեզ մոտ հիվանդության պես մի բան է ընկալվում: Հետաքրիր է, թե ի՞նչ կաներ տվյալ պարագայում մեր հայ մրջյունը: Նա թերևս կգնար գետի մի ուրիշ հատված և այնտեղ կկառուցեր այնպիսի բան, որը մրջյուններին հնարավորություն կտար ացնելու մյուս ափ: Հայերը ձեռներեցներ են: Նրանք,որպես կանոն, չեն ընդգրկվում այս կամ այն թիմում, սակայն ստեղծում են նոր գործիքներ ու հնարավորություններ: Դա բնավորության գիծ է, տեսակ: Բաժակը կարող է լինել կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ: Հոռետեսները կասեն, թե հայերը չեն համագործակցում միմյանց հետ, եռանդով չեն աշխատում ու ինչ-որ բանի հասնելու համար զիջումների չեն գնում: Նրանք կպնդեն նաև, որ հայերը ծույլ են, որ նրանք չեն կարող աշխատել թիմում:

Այս օրինակը կարելի է դիտարկել երկու կողմից։ Դրականը տեսնելուն միտված մարդիկ կասեն, որ սա ընդամենը մյուսներից տարբերվելու ազգային հատկանիշ է: Հայերն անհատապես հերոսներ են, ովքեր անընդհատ նոր հայտնագործություններ են անում: Մենք ձեռներեցներ ենք: Մենք այդպես ենք ապրում և այդպես է մեր ուղեղը աշխատում: Իսկ մի՞թե վատ բան կա կազմակերպչական ջիղ ունենալու մեջ։ Չկա, անխոս։

Ու մենք՝ չենք կարող փոխել դա: Ուրեմն պետք չէ  անընդհատ դրա համար քննադատել հայերին՝ համարելով, որ նրանք հանուն մյուսների պետք է ձերբազատվեն իրենց անձնական հատկանիշներից: Ճիշտ հակառակը, պետք է հպարտանալ դրանով, քանի որ անհատ լինելը հրաշալի բան է: Դա որոշակի և յուրօրինակ առավելություն է: Այն ունի ինչպես դրական, այնպես էլ իր բացասական կողմերը:

Իսկ ի՞նչ կարելի է ասել սփյուռքի մասին: Հայ մրջյուններին նայելու, քննադատելու, աղքատ հայ եղբայրներին օգնելու համար որպես «բարեգործություն» մի քանի դոլար շպրտելու փոխարեն առավել լավ կլինի, եթե նրանք համոզվեն, որ Հայաստանն այսօր ավելի ամուր է կանգնած ոտքերի վրա: Հիմա Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան 20 տարի առաջ էր: Նրանք պետք է գիտակցեն, որ հիմա գործ ունեն դինամիկ զարգացող երկրի հետ, որտեղ լի են ձեռներեցները, ովքեր ուժեղ են և շարժվում են առաջ: Պետք է դադարել Հայաստանին վերաբերվել որպես խեղճ որբուկի: Մի փորձեք հոգ տանել Հայաստանի մասին, ասես նա դեռ երեխա է: Հայաստանին վերաբերվեք գործընկերոջ պես՝ հարգանքով և ոչ թե անհույս բարեգործություններով:

Ինչ է ստացվում, պարզվում է, որ մեր «մրջյունները» կարողանում են չեղած տեղից որոշումներ կայացնել ու լուծումներ գտնել։ Իհարկե հրաշալի կլինի, եթե ի վերջո հաջողվի անհատներից կազմված թիմային աշխատանքի հասնել, քանի որ դա հավանաբար լավագույն լուծումը կլինի։ Սակայն իրականում, մենք միշտ գտնում ենք լուծումներ՝ անգամ կատաղած գետերի վրայով անցնելու համար։

Կրկին վերհիշենք պեսիմիստների և օպտիմիստների հայտնի «բանավեճը»՝ նկատելով միայն, որ Հայաստանում, այնուամենայնիվ, բաժակը կիսով չափ լիքն է, և Հայաստանն աշխարհին դեռ շատ առաջարկելիք ունի։

Սիրով՝ ձեր Արիանա  

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register