ԻՆՉՈւ Է ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ ԾԽԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

2

Նյարդայնության պատճառով կանանց համար ավելի դժվար է ծխելը թողնելը, քան տղամարդկանց: Նման եզրակացության են եկել Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի հետազոտողները:

Կանայք 31 տոկոսով ավելի հազվադեպ են հրաժարվում վնասակար սովորությունից, քան տղամարդիկ: Գիտնականները 177 ծխողների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել եւ եկել այն եզրակցության, որ ծխախոտի կախվածությունը կանաց մոտ առաջանում է նյարդայնության պատճառով: Այս կապակցությամբ նշվում է, որ վնասակար սովորությունից հրաժարվելը ավելի դժվար կլինի, քանի դեռ անհանգստության պատճառը չի վերացվել եւ հոգում հանգստություն չի տիրում:

Բանն այն է, որ սթրեսային վիճակում կանայք ավելի ուժգին են նյարդայնանում եւ անհապաղ ծխախոտ ծխելու ավելի ուժեղ ցանկություն են ունենում, քան տղամարդիկ: Այսպիսով, ըստ գիտնականների, ծխելու նկատմամբ կանանց ձգտումը ավելի շատ պայմանավորված է հոգեզգայական գործոնով, քան նիկոտինից կախվածությամբ:

Հետեւաբար ծխելուց հրաժարվելու գործում արդյունավետ կլինի անհանգստության դեմ պայքարը եւ ուշադրությունը շեղելու համար հոգեբանական հնարքների կիրառումը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register