ՔԱՂՑԿԵՂՆ  ԸՆԿՐԿՈւՄ Է

1

 «International Papillomavirus Society»- ին օրերս խիստ ուշագրավ ուսումնասիրություն է հրապարակել: Հետազոտության մեջ արված՝ «Ավստրալիան կարող է դառնալ արգանդի վզիկի քաղցկեղը հաղթահարած առաջին պետությունը»,- հայտարարությունն իր մեջ, եթե չասենք սենսացիոն, ապա գոնե առավել քան հուսադրող տարրեր է պարունակում: Մասնագետների դիտարկմամբ՝ ավստրալիական  դպրոցներում HPV-ի դեմ պրոֆիլակտիկ նկատառումներով իրականացվող  պատվաստանյութերի կիրառումը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի  ցուցանիշի կտրուկ նվազման: Ակնկալվում է, որ առաջիկա  40 տարում նոր դեպքերի արձանագրումն էապես կնվազի:

HPV-ն սեռական ճապարհով փոխանցվող ինֆեկցիոն  հիվանդություն է, որն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման  հիմնական պատճառն է՝ 99.9%: 2007-ին Ավստրալիայի դաշնային կառավարությունը սկսեց անվճար պատվաստումներ իրականացնել 12-13 տարեկան աղջիկների շրջանում: 2013-ից  պատվաստումներ սկսեցին ընդունել նաև տղաները: 2016-ին 15 տարեկան աղջիկների 78.6,  տղաների 72.9%- ը  պատվաստված էին: Որպես արդյունք, 18-24 տարեկան կանանց մոտ HPV-ով հիվանդանալու ցուցանիշը 2005-2015թթ.-ին 22.7%-ից   նվազել է  հասնելով մինչև 1.1%-ի:  Ավստրալիայում քաղցկեղի հետազոտման և կանխարգելման  ծրագիրը ներդրվել է 1991թ.-ին: Ծրագրի համաձայն՝ կանայք  պետք է երկու տարին մեկ թեստավորում անցնեին: Որոշ ժամանակ անց  սա փոխարինվեց ավելի արդյունավետ թեստով, որն օգնում էր  գնահատել HPV-ի ռիսկայնությունը՝ մինչև քաղցկեղի առաջացումը: Նոր ծրագրով արդեն 25-74  տարեկան կանայք՝   հինգ տարին մեկ անցնում են այս թեստը: Չնայած Ավստարլիայում արձանագրված հաջողություններին,  քաղցկեղի մակարդակն ամբողջ աշխարհում շարունակում է  մնալ բարձր:

« Ճամփորդը»  ևս վերջին հրապարակումներից մեկում  անդրադարձել էր Հայաստանում մահացության դեպքերի պատճառներին: Վիճակագրությունը մեղմ ասած ոգևորիչ չէր, քանի որ Հայաստանում մահացության դեպքերի զգալի մասը քաղցկեղի հետևանք են (Տես մեր հոդվածը՝ Քաղցկեղը դատավճիռ չէ):

Ավստրալացի մասնագետները համոզված են, որ պատվաստանյութերի ընդունման ամենաօպտիմալ տարիքը 12-14 տարեկանն է: Հենց սրանով է պայմանավորված անվճար  պատվաստանյութերի ընդունման ծրագրի ներդնումը դպրոցներում: «Australian Cervical Cancer Foundation»-ի գործադիր տնօրեն Ջո Թուման  հայտարարել է, որ ավստրալիական կառավարությունը՝ HPV պատվաստանյութի ձեռքբերման հարցում կարող է  օգնել այլ երկրներին:

« Աշխարհի կանանց 2/3-ին հասանելի չեն այն պատվաստանյութերը, որոնք ստանում են մեր երկրի կանայք,- նշել է նա և հավելել,- քանի դեռ մենք քայլեր չենք ձեռնարկում, քաղցկեղը կշարունակի մնալ ամենամեծ մարդասպանն աշխարհում: Ու քանի որ Ավստրալիան է հայտնաբերել այս պատվաստանյութը, մենք  պարտավորություն ունենք  այն կիսելու ամբողջ աշխարհի հետ»:

Աղբյուրը՝ www.theguardian.com 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register