ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. ՍՊԻՏԱԿՑՈւ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

  • ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. ՍՊԻՏԱԿՑՈւ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
  • ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. ՍՊԻՏԱԿՑՈւ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
  • ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. ՍՊԻՏԱԿՑՈւ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
  • ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. ՍՊԻՏԱԿՑՈւ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
  • ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. ՍՊԻՏԱԿՑՈւ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
  • ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. ՍՊԻՏԱԿՑՈւ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում ընթացող OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող սպիտակցի Ալբերտ Ղազարյանից ընդամենը 57 վայրկյան պահանջվեց ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին խեղդող հնարքով  հաղթելու համար: Սակայն այս հաղթանակն ավելի շատ հոգեբանական էր և բարոյական: Այս դժվարին պահին այն հերթական անգամ ապացուցեց, որ հայը հաղթել է, հաղթում է ու կհաղթի՝ լինի ռինգում, թե ռազմի դաշտում: Հաղթանակների, ճանաչման և կանանց մասին՝ «Ճամփորդի» էքսկլյուզիվ հարցազրույցում:

Ես ռինգում էի ադրբեջանցու դեմ: Ռինգում հեշտ է. այնտեղ մրցավար կա, որը կարող է ամեն րոպե մարտը կանգնեցնել: Իսկ իմ ընկերներն ու եղբայրներն ադրբեջանցիների դեմ կռվում են ռազմի դաշտում, սահմանին կանգնած: Այ, այնտեղ է իսկական մարտը՝ առանց կանոնների ու մրցավարի:

Մոտ 10 տարի այս մարտարվեստում եմ: Սկսել եմ զբաղվել դեռ մանկուց և կարելի է ասել՝ իմ երազանքի իրականացման ճանապարհին եմ: Այս տարիների ընթացքում յոթ պրոֆեսիոնալ մարտ եմ ունեցել` յոթն էլ ավարտել եմ հաղթանակով:

Այն մասին, որ հաջորդ հակառակորդս ադրբեջանցի է, վաղուց գիտեի: Առհասարակ՝ պրոֆեսիոնալ մարտարվեստում մրցակցի մասին տեղեկանում են 2-3 ամիս առաջ: Ի դեպ, նշեմ, որ այս մենամարտի մարտահրավերն իմ մրցակցինն էր: Նա ձեռնոց էր նետել ինձ և հրապարակավ հայտարարել,  որ կտապալի ինձ հենց առաջին ռաունդում: Սակայն իրականությունն այլ եղավ. նա մեկ րոպե էլ չդիմացավ: Մուրթազովի այս խոսքերն ինձ համար լուրջ խթան հանդիսացան. ակսեցի ավելի շատ և ինտենսիվ մարզվել, ավելի լավ պատրաստվել, խորհրդակցել մարզչիս հետ: Մշտական տքնաջան պարապմունքներ՝ ահա հենց սա էր իմ հաղթանակի գրավականը:

Ինչ վերաբերում է զինվորական համազգեստին: Ես պատրաստված էի գնացել: Պարտություն մեր սցենարով չէր նախատեսվում: Այդ պատճառով իմ մարզիչ Հայկ Ղուկասյանի հետ մտածել էինք բոլոր դետալները՝ զինվորական հագուստը, մուտքի և ելքի ամբողջ ընթացքը, երաժշտությունը: Դա նրա գաղափարն էր, նա էլ ինձ տվեց զինվորական համազգեստը: Ընդհանրապես սա իմ ամենապատասխանատու մենամարտն էր: Պատասխանատվությունն աննկարագրելի մեծ էր: Սա ոչ թե իմ ու Մուրթազովի մենամարտն էր, այլ մեր ազգերի: Ես որոշել էի, եթե հանկարծ պարտվեմ, Հայաստան այլևս չեմ վերադառնալու: Չէի պատկերացնում, թե պարտությունից հետո ինչպես եմ նայելու մարդկանց աչքերին: Մյուս կողմից էլ հասկանում էի, որ սա ընդամենը սպորտ է: Դրա համար էլ ինձ միշտ պահել եմ պրոֆեսիոնալի պես: Չնայած ադրբեջանցին անընդհատ ինձ հետ ընդհարվելու առիթ էր փնտրում, սակայն ես փորձում էի մնալ բարձունքում և պրոֆեսիոնալ մարզիկին վայել ինձ պահել: Այնպես, ինչպես մարզիչս է սովորեցրել:

Շատերն ակտիվորեն քննարկում են մենամարտի ավարտին ցույց տված սկանդալային ժեստը: Այդ սկանդալային ժեստն իրականում թյուրիմածության հետևանք էր: Այդ պահին մրցավարը խոսում էր այն մասին, որ սա ընդամենը սպորտ է, և մենք պետք է ընկերներ մնանք: Այդ պահին ես ոչ թե միջնամատ բարձրացրի, այլ՝ ցուցամատ:

Ճանաչումը մեծ փորձություն է: Անմիջապես մենամարտից հետո սկսվեցին հարցազրույցները հայկական և միջազգային լրատվամիջոցներին: Անգամ մի լրատվամիջոց ցանկանում էր գալ Մոսկվա հարցազրույց վերցնելու համար, սակայն մարզիչս մերժեց, քանի որ մենք արդեն պատրաստվում էինք վերադառնալ: Օդանավակայանում մի ամբողջ բանակ էր մեզ դիմավորում: Մոտ 500 մարդ էր եկել: Բոլորը հարցեր էին տալիս, իսկ ես մի տեսակ շփոթության մեջ էր, չէի լսում նրանց: Ավելի շուտ լսում էի, սակայն չեի հասցնում հասկանալ: Հիմա ամեն քայլափոխի մարդիկ շնորհավորում են, ուզում են լուսանկարվել: Անգամ հիմա, մինչև մեքենայից իջանք և եկանք հարցազրույցի, տասնյակ մարդիկ մոտեցան, ջերմ խոսքեր ասացին ու շնորհավորեցին:

Հատկապես ակտիվ են աղջիկները: Նրանց ներկայությունը մի տեսակ կտրուկ շատացավ իմ կյանքում, հատկապես՝ համացանցում: Պետք է ասեմ, որ դա խանգարում է իմ պարապմունքներին, անընդհատ շեղում է, քանի որ ես շարունակում եմ մարզվել:

Առաջիկա օրերին նախատեսում եմ գնալ Արցախ՝ զորամասեր: Իմ հոնորարը, որը ես ստացա հաղթանակի դիմաց, ամբողջությամբ նվիրաբերելու եմ բանակին: Պատրաստվում եմ այցելել սահմանապահ զորամասեր, հանդիպել զիվորներին: Խոստացել եմ…

Հ.Գ. Մինչ մենք փորձում էինք հարցազրույց վերցնել, տարբեր մարդիկ՝ ահել, թե ջահել, մոտենում էին և խնդրում լուսանկարվել հերոսի հետ: Խոստացանք, որ նրանց նկարները նույնպես կտեղադրենք այս հոդվածում:

Հարցազրույցը՝ Սպարտակ Գրիշյանի

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register