ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. 7 ՀԱՐՑ

lilit

Գյումրեցի սքանչելի մոդելը այս բնագավառում աշխատում է 2012 թվականից:  Վերջին տարիներին ներկայացրել է Հայաստանը միջազգային մի շարք մրցույթներում: Վիենայում կայացած «Միսս Երկիր 2015» մրցույթում 92 մասնակիցներից ընտրվել է լավագույն ութնյակում:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչու:

– Հայրիկս սպորտսմեն է: Սերը սպորտի հանդեպ շատ ուժեղ եղել  է դեռ մանկուց, առանձնապես սիրում եմ մեծ թենիսը, հիշում եմ՝ հայրիկս ուզում էր, որ գնայի ու պարապեի, բայց Գյումրիում դժվար տարիներ էին ու հնարավորություն չեղավ: Եթե լիներ՝ մեծ սիրով կդառնայի թենիսիստ, մոդելային գործունեության հետ մեկտեղ:

– Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչու:

– «Cathy guetta Ibiza» օծանելիքը: Այն ունի տրամադրություն բարձրացնող հատկություն, իսկ դրա դիզայնը շատ տոնական է:

– Ձեր նախընտրած բույրը:

– Վանիլինի բույրը: Ուզում եմ հատուկ նշել նաև հողի բույրը այն պահին , երբ հողն ու անձրևի կաթիլները հանդիպում են իրար:

– Ձեր նախընտրած ձայնը:

– Մայրիկիս ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

– Պատերազմից…

– Եթե ընդամենը երեք հանրահայտ մարդու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը:

– Շառլ Ազնավուր, Տիգրան Մեծ , Ալբերտ Էյնշտեյն:

– Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք:

– Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը, որն ամեն օր կարդում եմ քնելուց առաջ:

Լուսանկարը՝ Inna Artphotography

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register