ԲՐԻՏԱՆԱՑԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ 30 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՍՊԻՏԱԿ

14

Բրիտանացի փրկարար Րեջի Բերրին, նայելով գերեզմանաքարերին, ասում է, որ իրենք գոնե հնարավորություն տվեցին մարդկանց իրենց հարազատներին թաղել քրիստոնյաների նման: 30 տարի առաջ նա իր գործընկերների հետ եկավ այստեղ, որպեսզի փրկի մարդկանց: Բայց տեսան միայն դիակներ: Շատ դիակներ:

Սպիտակի մոտ՝ բլրի վրա գերեզմանոց է, ընտանիք ընտանիքի հետևից նույն մահվան տարեթվով՝ դեկտեմբերի 7, 1988 թվական: Երկրաշարժի օր: Շատ տապանաքարերի տակ մարդիկ են, ում գտել էր Րեջի Բերրին:

1988 թվականին Խորհրդային Հայաստանին օգնության եկան շատ արևմտյան երկրներից: Նրանց մեջ էին նաև անգլիական Լանկշիրից 23 հրշեջ:

Փոլ Բյերնսը և Րեջին Բի-բի-սիի և Հայաստանի հանրային ռադիոյի լրագրողների հետ վերադարձան Սպիտակ 30 տարի հետո:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին կեսօրից 19 պակաս ստորերկրյա մեծ հարվածը ոչնչացրեց Սպիտակը և քանդեց Հայաստանի հյուսիսում գտնվող հազարավոր շինություններ: Երկրաշարժի հետևանքով մահացան շուրջ 25000 մարդ Սպիտակում, Կիրովականում (Վանաձոր), Լեննականում (Գյումրի), Ստեփանավանում և տարածաշրջանի այլ քաղաքներում և գյուղերում:

«Պերեստրոյկայի» ժամանակաշրջանն էր, և Մ. Գորբաչյովը, որը այդ ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, կոչ արեց արևմտյան երկրներին օգնելու Հայաստանին: Դա բացառիկ երևույթ էր:

Բրիտանացիների խումբը հավաքվեց մի քանի օրում: Նրանք, իհարկե, համապատասխան սարքավորումներ ունեին: Սնունդ, բաճկոններ, տաք ներքնազգեստ, գուլպաներ և քնապարկեր տրամադրեցին Լիվերպուլի մոտ գտնվող ամերիկական ռազմաբազայում գտնվողները:

Սովետական դեսպանատունը Լոնդոնի օդանավակայանում սեղան էր դրել, որպեսզի փրկարարներին արագ վիզա կարողանան տրամադրել: Հետո Սպիտակ հասնելու ճանապարհը երկարաձգվեց մոտ երեք օրով: Պատճառը մասամբ խառնաշփոթն էր, քանի որ ուղեբեռը կորել էր Շերեմետյեվո օդանավակայանում, իսկ մյուս կողմից մարդկանց մեծ ներհոսքն էր:

Երկերաշարժին հաջորդող օրերը Սպիտակում շատ ցուրտ էր, և փրկարարները հասկանում էին, որ նույնիսկ եթե փլատակների տակ մարդիկ են մնացել, ապա ողջ մնալու հավանականությունը շատ քիչ էր: Այս ամենի գիտակցումով բրիտանացիներ նախապատրաստվել էին, որ ավելի շատ դիակներ են հայտնաբերելու, քանի ողջ մնացածներ: Նրանք հուսահատված էին, քանի որ ավելի շատ ցանկանում էին փրկել մարդկանց ոչ թե…

Երբ նայում էին շուրջը, տեսնում մեծ փլատակներ, որոնց արանքում մարդկանց խմբեր էին: Նրանք մոտիկ-մոտիկ էին նստում միմյանց և կրակին, որպեսզի տաք լինի, քայլում էին շոկի մեջ, մոտենում փրկարարներին և ցույց տալիս իրենց հարազատների նկարները, հուշում նրանց որտեղ փնտրել:

2

Բրիտանացիների մոտ տպավորվել էր, թե ինչ տոկունությամբ էին սպիտակցիները իրենց պահում, երբ փրկարարները գտնում էին իրենց հարազատներին:

Մի տեղ բանկը փլվել էր հերթում սպասով մարդկանց վրա: Բրիտանացիները հերթով գտնում էին մարդկանց և դնում նրանց դագաղների մեջ: Երբ գիշերվա երկուսին կամ երեքին նրանք վերջացրին աշխատանքը, մի աղջիկ մոտեցավ իրենց: Նա խնդրեց բացել դագաղները, քանի որ փնտրում էր իր մայրիկին: Երրորդ կամ չորրորդ դագաղում գտավ իր մորը: Նա հերթով գրկեց և շնորհակալություն հայտնեց բոլոր փրկարարներից:

Երկու տարեց փրկարարները քայլում էին Սպիտակի փողոցներով և փորձում գտնել այն վայրերը, որտեղ ժամանակին աշխատել էին: Մի քիչ դժվարությամբ, բայց նրանց մոտ ստացվում էր, քանի որ փողոցները հիմնականում նույն տեղերում էին մնացել:

Այնտեղ անկյունում բարձրահարկ շենք էր, որի նկուղում մանկական հաստատություն էր: Մի կին ողջ օրը փրկարարների կողքը կանգնած էր և սպասում էր, թե երբ կվերջացնեն այդտեղ փորել: Նրա երեխային այդպես էլ չգտան, բայց կինը փրկարարներին նվիրեց երկու տարա կոմպոտ՝ ասելով, որ դա այն ամենն է ինչ ինքը ունի:

Իսկ այնտեղ դաշտային հիվանդանոցն էր և ուղղաթիռի համար նախատեսված հարթակը: Իսկ ողջ շրջապատով դագաղներ էին: Մի քանի շարքով: Տարածքը մինչև երկրաշարժը եղել էր քաղաքի ստադիոնը:

Դագաղները ոչ միայն ստադիոնում էին, այլև ամեն տեղ: Փրկարարները նույնիսկ ճաշում էին դագաղների վրա:  Դա ոչ հարգալից չէր ու ոչ մեկ այդպես չէր ընկալում: Ուղակի այլընտրանք չկար:

Կան այս իրավիճակից ավելի վախենալու պատմություններ:

Դա, ինչպես հետագայում պարզվեց, մսագործն էր: Նրա բարեկամները հավաքվել էին փրկարարների շուրջ և ասում էին, որ ուզում են ամեն գնով ստանալ դիակը: Նրա վրա էր ընկել մի շատ ծանր բետոնե սալիկ: Ընկել էր ոտքերի վրա: Գլխի վերևի հատվածը չկար: Փրկարարները ոչ մի կերպ չէին կարողանում մարմինը ամբողջությամբ հանել, իսկ բարեկամները պահանջում էին: Որոշեցին դիակը կիսել բահով: Բարեկամները այդ ամենից հետո շնորհակալություն հայտնեցին, քանի որ զուտ ցանկանում էին քրիստոնեաբար թաղել իրենց հարազատին: Նրանք շնորհակալություն էին հայտնում մի մարդուց, ով կիսել է իրենց հորը, պապին բահով…

5

Մեծ վտանգ էին ներկայացնում կրկնվող ցնցումները՝ աֆթերշոկերը: Որոշները շատ ուժեղ էին:

Նայելով այնտեղ, որտեղ վերոնշյալ մանկական հաստատությունն էր, Փոլը հիշում էր, թե ոնց էին ծնողները խնդրում գտնել իրենց երեխաներին: Նա և գործընկերը մտան փլատակների ինչ-որ անկյուն: Հենց այդ պահին կրկնակի ցնցում սկսվեց: Փրկարարները կարծում էին, որ կմահանան:

Սպիտակում բրիտանացիներին դիմավորեց Սամել Մաթոսյանը, որը Մշակույթի տան տնօրենն է: 30 տարի առաջ դպրոցներից մեկի տնօրենն էր:

Սամվելը իր աշխատասենյակում էր երկրաշարժի ժամանակ: Գլուխը և ձեռքը մնացել էին սեղմված փլատակների տակ: Ձեռքը կոտրված էր, բայց նա ողջ էր: Նա ուշքի եկավ, ինքն իրեն օգնեց դուրս գալ և միացավ օգնություն ցուցաբերողներին: Բրիտանացիների հետ ծանոթացավ մի քնաի օրից:

Նա պատահական մտավ քաղաքի շտաբ և ղեկավար Նորայր Մուրադյանի մոտ հանդիպեց բրիտանացիներին: Նա բրիտանացիներին տարավ դպրոցների և մանկապարտեզների փլատակների մոտ՝ դիակներ փնտրելու:

Հետագայում բրիտանացի փրկարարները Սպիտակ մարդասիրական օգնություն էին բերում՝ տնակներ, Մանչեսթերի հայ համայնքի կողմից հավաքված գումար և այլն: Նրանք ամեն անգամ հանդիպում են Սամվելին: Սամվելն էլ նրանց է այցելել Անգլիայում:

Բրիտանացիների մեկ այլ ուղեկցորդ էր Գեորգի Շաբադը: Այդ ժամանակ 19 տարեկան ուսանող-մաթեմատիկոս, իսկ հիմա հաջողակ բիզնեսմեն: Նա աշխատում էր ստադիոնում՝ դիակների դասավորման և հայտնաբերման հատվածում: Բայց 24 ժամից հետո նրան ասացին գնալ այլ աշխատանք գտնել, քանի որ նման հոգեբանական բարդ աշխատանքներ իրականացնել 24 ժամից ավելի չի թույլատրվում: Գեորգին, որ վարժ անգլերենի էր տիրապետում, գտավ բրիտանացիներին և սկսեց նրանց համար թարգմանիչ աշխատել:

Բրիտանացիները բարձրակարգ փրկարարներ էին, որոնք գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, շվեյցարացի իրենց գործընկերների հետ օգնեցին Հայաստանին կազմել որակավորված փրկարարական խմբեր:

Մովսես Պողոսյանը գլխավորում է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը: Իսկ 1988 թվականի դեկտեմբերին նա 33-ամյա ֆիզիկոս էր Երևանից: Երկրաշարժի լուրը լսելուն պես նա շատերի հետ եկավ Լեննական: Մի քանի օրից նրանք հասկացան, որ կան մարդիկ, որ ավելի համակարգված են աշխատում, քան իրենք; Հագնված են ավելի կոկիկ, լավ սարքավորումներ ունեն՝ լապտերներ, գլխարկներ, մարտկոցներ, գեներատորներ և վրաններ … Օտարերկրյա փրկարարներն էին: Նրանք կարծես թե սովորական աշխատանքի էին գնացել, ոչ մի տագնապի զգացողություն չունեին: Այդ տարբերությունը շատ զգալի էր: Ըստ Մովսեսի, մարդիկ հերոսաբար գնացին օգնելու, բայց համակարգված չէին, խցանումներ էին ստեղծում, չգիտեին, ինչպես առաջին օգնություն ցուցաբերել: Ավելին, երկրաշարժը ցույց տվեց, որ նույնիսկ սովետական պաշտոնական կառույցները չգիտեին, ինչպես արձագանքել:

Բյորնսը նկատել էր, թե ինչ օպերատիվությամբ սովետական ռազմական ուժերը կազմակերպեցին վիրավորների տեղափոխումը այլ քաղաքներ: Սակայն Մոսվեսը շեշտում է, որ քաղաքացիական փրկարարներից տարբերվում է ռազմական կազմակերպվածությունը նրանով, որ փրկարարները գիտեին, թե ինչպես փրկել մարդկանց:

1989 թվականի հունվարին արդեն հայ մտավորականները որոշեցին ստեղծել առաջին կամավորական փրկարար ջոկատը: Այն ավանեցին «Սպիտակ»:

Հիմա կան մի քանի այսպիսի ջոկատներ, բոլորը կրթված, սարքավորումներով զինված; Այստեղ իր դերակատարաումը ուներ նաև Բյորնսը: Երկրաշարժից հետո նա իր գործընկերների հետ Հայաստան է եկել մոտ 12 անգամ:

Չնայած այն հանգամանքին, որ գերմանացիների, ֆրանսիացիների, բրիտանացիների օգնությունը անհրաժեշտ էր, նրանց այցի նշանակությունը շատ ավելին էր, քան զուտ օգնությունը:

Երկրաշարժը հարվածեց ոչ միայն Հայաստանին: Այն հարվածեց երկաթյա լուսամուտներին և մարդիկ հասկացան, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի մարդիկ էլ այնպիսին են, ինչպեիսն մենք, նրանք նույնպես ցավ են զգում, նրանց արցունքները այնպիսին են, ինչպիսին մերը: Երկրաշարժը քանդեց մտածելակերը, որ երկաթյա լուսամուտներից այն կողմ թշնամիներ են:

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը

Աղբյուրը՝ www.bbc.com

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register