ԳՅՈՒՄՐԻ. ՊԱՏԿԵՐ ԵՎ ՀԱԿԱՊԱՏԿԵՐ

Ներկայացնում են մեր Գյումրիից մեր ֆոտոռեպորտաժի երկրորդ մասը (առաջին մասն՝ այստեղ):
Չգիտեմ՝ դուք ինչ եք կարծում, բայց ես մտածում եմ, որ անհնար է չսիրել մեր ամենակոլորիտային քաղաքը: Շուրջբոլորը թեթև հումորով ծանրակշիռ մարդիկ են, քաղաքային յուրահատուկ ճարտարապետություն՝ երկրաշարժի ցավալի հետքերով:
1-2. Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 88-ի ավերիչ երկրաշարժից միայն 30 տարի անց եկեղեցին մոտ է վերագործարկվելուն: Ասում են՝ այս տարվա դեկտեմբերի 7-ից կրկին գործելու է: Երկրորդ լուսանկարում՝ տղամարդը համբուրում է եկեղեցու պատը:
3. Քաղաքի ամենազիլ շենքերից մեկը՝ «Լոդկան»(քաղաքացիների բնորոշմամբ): Կառուցվել է 1930-ականների սկզբնամասում որպես բնակելի շենք:
4-5-6-7-8. Լենինականցիներն ու գյումրեցիները:
9-10-11. Առանց մեկնաբանության:
12-13-14-15-16. Հակապատկեր:
17-18. Գիտե՞ք՝ որտեղ են գնդակ «տշում»: Առաջին լուսանկարը կենտրոնական հրապարակում գտնվող Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ է արված, երկրորդը՝ նույն հրապարակում գտնվող Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում:
19-20. «Շատ համով է գյումրվա բառբառը»:
21. Հետին պլանում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն է: ԽՍՀՄ տարիներին այս հրապարակը կոչվել է Լենինի հրապարակ(այժմ՝ Անկախության հրապարակ) և պատվանդանի վրա էլ բնականաբար եղել է «պապիկի» արձանը, որն ապամոնտաժվել է անկախության հաստատումից հետո: 2000-ականներից ազատ մնացած տեղը գրավել է Արտուշ Պապոյանի Հայուհու արձանը:
Գարեգին Ալեքսանյան