ԴՈՎԼԱԹՈՎԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ՍԱՐԵՐՈւՄ ԷԻՆՔ ԱՊՐՈւՄ»

1

Սերգեյ Դովլաթովը իր «Մի ժամանակ մենք սարերում էինք ապրում» գրքում պատմում է հարազատ հայ ժողովրդի մասին: Հեգնանքով, որը շատերը չհասկացան: Հենց այդ պատճառով էլ նա իր ընթերցողներին է դիմել հետևյալ խոսքերով.

«Թանկագին հայրենակիցներ, «Կրոկոդիլ» ամսագրի 26-րդ համարում տպագրվեց «Մի ժամանակ մենք սարերում էինք ապրում» պատմվածքը: Պատմվածքը մեծ արձագանք ստացավ Հայաստանում, սակայն՝ բացասական: Նամակների հեղինակները ինձ մեղադրում էին հայ ժողովրդի ավանդույթները չիմանալու, իրականությունը խեղաթյուրելու մեջ:

Բայց առաջին հերթին ես ուզում եմ նշել, որ պատմվածքումս փորձել եմ երկար ժամանակ հայրենիքից հեռու ապրող հայերին, ովքեր հայկական ավանդույթների հետ կապը կորցրել են, մի քիչ հեգնանքով ներկայացնել: Նրանց, ովքեր պահպանել են զուտ դեկորատիվ, էկզոտիկ, իսկ երբեմն սխալ պատկերացումները իրենց ժողովրդի ավանդույթների մասին:

Դժվար չէ կռահել, որ պատմվածքում ներկայացված շատ պահեր ունեն ուղղակի առնչություն հեղինակի հետ: Այսպիսով ստացվում է, որ ձեր կողմից ինձ ուղղված շատ բողոքներ ես իմ պատմվածքում արդեն իսկ ուղղել եմ հերոսներին: Մենք հայերս կարող ենք հպարտանալ մեր երկրով: 2750 տարի է անցել, ինչ անառիկ Էրեբունի ամրոցի հիմքն է դրվել:

Դարերով ստեղծվել է մեծ հայկական մշակույթը, ավանդույթները և սովորույթները, դժվար փորձությունների միջոցով ձևավորվել է ազգային բնավորությունը: Ամբողջ աշխարհին են հայտնի հայերի անուններ, որոնք հանրաճանաչ են դարձրել իրենց երկիրը:

Մարտիրոս Սարյանի կտավները, Արամ Խաչատուրյանի երաժշտությունը, Մարիետա Շահինյանի գրքերը համաշխարհային մշակույթի մի մասն են: Վիկտոր Համբարձումյանը սովետական գիտության հպարտությունն է: Միամիտ է կարծել, որ ինչ-որ մեկը կարող է հայկական մշակույթը պարսավել, հայ ժողովրդի անվան վրա բիծ քաշել:

Ցավոք, պատմվածքում կան անճշտությունները կապված կենցաղի նկարագրության հետ, իսկ ես շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր ինձ հուշեցին այդ հարցում: Սակայն որոշ դեպքերում կարելի է առարկել:

Հայաստանի տնտեսության և գյուղատնտեսության հետազոտական ինստիտուտի գիտական աշխատողները պնդում են, որ հայերը երբեք փափախ չեն կրել, իսկ Գիտությունների ակադեմիայի խմբագիրները վստահ հաստատուն են այդ փաստը: Ցանկանում եմ հիշեցնել հայտնի ասացվածքը՝ «Կնոջը ծեծելու փոխարեն հանի՛ր փափախը, ծեծի՛ր այն և կրկին հագի՛ր»:

Գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի կոլլեկտիվին մի՞թե հայտնի չեն այնպիսի հայկական ասացվածքներ ինչպիսին է՝ «Փլավը կա, ախորժակ չկա, ախորժակ կա, փլավ չկա»:

Նոր թաղամասի միապաղաղության մասին հատվածը, որ այդքան վրդովեցրել է որոշ ընթերցողների Երևանի մասին չէ:

Հենց միայն այս նկարագրությունից էլ հասկանալի է, որ հումորային իրավիճակը նկարագրելիս հեղինակը Հայաստանը  ի նկատի չի ունեցել: Տխուր է, որ շատ ընթերցողներ ինձ չեն հասկացել: իսկ իմ համեստ աշխատության հանդեպ ուշադրության և ընկերական քննադատության համար շնորհակալություն»:

Ս. Դովլաթով, ք. Լենինգրադ

Վիգեն Ավետիսյան

Թարգմանեց՝ Տիգրանուհի Գրիգորյանը

Աղբյուրը՝ vstrokax.net

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register