ԴՈՐՏՄՈւՆԴԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈւՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ

heno

Ամենայն հավանականությամն մեկ տարի անց Դորտմունդի «Բորուսիա»-ն կարող է զրկվել իր հայազգի կիսապաշտպանից: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը: Ըստ տարածված լուրերի՝ Մխիթարյանին չի գոհացնում այն հանգամանքը, որ գերմանական ակումբն իրեն առաջարկում է երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու: Դա կարող է պատճառ հանդիսանալ, որ պայմանագիրը չերկարացվի:

Անգլիական պարբերականը նաև նշում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այս իրավիճակից ցանկանում է օգտվել Լոնդոնի «Չելսի»-ն և ամռանը պայմանագիր առաջարկել:

Մխիթարյանին իրենց թիմում ցանկանում են տեսնել նաև Լոնդոնի «Արսենալ»-ում, Թուրինի «Յուվենթուս»-ում: Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ Մխիթարյանին իր թիմ կարող է հրավիրել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն գլխավորելու տարիներին նրա հետ աշխատած, այժմ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Ինչ տեղի կունենա, պարզ կդառնա միայն 2017 թվականի հունիսին, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Մխիթարյանի պայմանագրի ժամկետը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register