ԷԼ ՉԵՆՔ ԼԻՆԻ 20 ՏԱՐԵԿԱՆ

2

Անգլիայի ֆուտբոլի առաջնության ամենահեռանկարային հարձակվողներից մեկը՝ Մարկուս Ռեշֆորդը  օրերս նշեց  իր 20 ամյակը: Ֆուտբոլային աշխարհը արդեն երկու տարի է, ինչ հետևում է նրա պայթունավտանգ անցումներին և թնդանոթային հարվածներին: Նորահայտ աստղին մասնագետները  հասցրել են կարգել «նոր Օոուեն» և «նոր Անրի»… Այժմ անդրադառնանք Ռեշֆորդի անցած ճանապարհին՝ զուգահեռաբար դիտարկելով, թե ինչ արդյունքներ են գրանցել քսան տարեկան հասակում վերջին տասնամյակների լավագույն հարձակվողներից մի քանիսը:

 2015-16 թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պաշտոնից հեռացրեց հոլանդացի «գեներալին»` Լուի վան Գալին: Այնուհանդերձ «կարմիր սատանների» և Անգլիայի հավաքականի երկրպագուները պետք է շնորհակալ լինեն վան Գալին՝ Ռեշֆորդի պրոֆեսիոնալ կարիերայի համար նման նորամուտ ապահովելու համար: Հոլանդացի մարզիչը հնարավորություն տվեց և վստահեց երիտասարդին, ով իր հերթին լիովին արդարացրեց սպասելիքները:  Ռեշֆորդը «ՄՅՈՒ»-ի կազմում մասնակցել է 87 հանդիպման, դարձել 26 գնդակի հեղինակ: Ընդ որում նա գոլի հեղինակ է դարձել թե՛ Պրեմիեր լիգայում, թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Եվրոպա լիգայում, թե՛ Անգլիայի գավաթի խաղարկության և Անգլիայի հավաքականի նորամուտի խաղերում: Նրան հաջողվել է դառնալ Անգլիայի գավաթակիր, Անգլիայի լիգայի գավաթակիր, Եվրոպա լիգայի հաղթող և Անգլիայի սուպերգավաթակիր:

Ռոնալդոն՝  20 տարեկան հասակում – Խաղերի քանակը` 109, գոլերի քանակը` 103: Շահած մրցանակներ՝- Աշխարհի գավաթ, Բրազիլիայի գավաթ, Հոլանդիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ: Ռոնալդոն արդեն 20 տարեկան հասակում անհավանական «կործանիչ» էր: «Կրուզեիրոյում», «ՊՍՎ»-ում և «Բարսելոնայում» ելույթներում նա գրեթե մեկ խաղում մեկ գոլ ֆանտաստիկ արդյունքի էր հասել: Մինչ այժմ էլ նա համարվում է ֆուտբոլի պատմության ամենակատարյալ հարձակվողներից մեկը, պարզապես ֆենոմեն:

Պատրիկ Կլյուվերտ – Խաղերի քանակը՝ 78, գոլերի քանակը՝ 44: Մրցանակներ՝ Հոլանդիայի չեմպիոն (2), Չեմպիոնների լիգա, Եվրոպայի Սուպեր գավաթ, միջմայրցամաքային գավաթ: Հեքիաթային է…Կլյուվերտին և Ռեշֆորդին 20 տարվա տարբերությամբ նույն մարդն է առաջնորդել ֆուտբոլային ասպարեզ: Լուի վան Գալը  90-ականների կեսերի կատաղի «Այաքսի» գլխավոր մարզիչն էր, իսկ երիտասարդ Կլյուվերտը՝ կենտրոնական հարձակվողը:

Թիերի Անրի – Խաղերի քանակը՝ 78, գոլերի քանակը՝ 16: Շահած մրցանակները՝ Ֆրանսիայի առաջնության չեմպիոն: Ավարտելով «Մոնակոյի» ակադեմիան՝ Անրին լրջորեն ներխուժեց ֆուտբոլային մեծ աշխարհ: Խաղալով ձախ եզրային հարձակվողի դիրքում նա օգնեց «Մոնակոյին» 1997 թվականին դառնալ երկրի չեմպիոն:

Ռուդ վան Նիստերլոյ –  Խաղերի քանակը՝ 40, գոլերի քանակը՝ 8: Առանց մրցանակների: Նիստերլոյը լավ օրինակ է այն առումով, որ երիտասարդ հարձակվողների համար չպետք է լինեն տարիքային բարդույթներ: 20 տարեկանում նա նույնիսկ երկնիշ թվով գոլեր չէր խփել, մինչդեռ հետագայում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն հարձակվողներից մեկը:

Լիոնել Մեսսի – Խաղերի քանակը՝ 70, գոլերի քանակը՝ 26: Մրցանակներ՝ Իսպանիայի չեմպիոն (2), Չեմպիոնների լիգա, Իսպանիայի սուպերգավաթ, Մ20 աշխարհի չեմպիոն: Սա արգենտինացու կարիերայի այն շրջանն էր, երբ նա տաղանդավոր երիտասարդից դառնում էր համաշխարհային մակարդակի սուպերաստղ: Ռոնալդինյոն «Բարսելոնայում»  «թագը» հանձնեց  Մեսսիին, իսկ Լիոնելը մինչ օրս ամուր կրում է այն:

Կրիշտիանու Ռոնալդու – Խաղերի քանակը՝ 106, գոլերի քանակը՝ 16: Մրցանակ՝ Անգլիայի գավաթ: Գերտաղանդավոր Ռոնալդուն կարիերայի սկզբնամասում, ինչպես և Մեսսին, չէր խաղում կենտրոնական հարձակվողի դիրքում, գործում էր եզրում: Երիտասարդ պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում» կարիերայի սկզբնամասում հիմնականում հնարքների մեծ պաշար ամբարած խաղացող էր, ով արդեն հաջորդ իսկ մրցաշրջանում  դարձավ խաղադաշտի ամենապայթունավտանգ ֆուտբոլիստը: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register