5 ՄԼՆ ԿԱՆԱՆՑԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՊԱՏ

5 միլիոն կին կանզմել է 620կմ երկարությամբ պատ: Նոր Տարում կանանց կողմից կազմված պատը բավական ազդեցիկ հայտարարություն է:
Հունվարի 1-ին 5 միլիոն կանայք հարավային հնդակական նահանգ Կերալայում ուս ուսի տված շարք կազմեցին՝ կազմելով «կանացի պատ», որը 620 կմ երկարություն ուներ:
Պատը խորհրդանշում էր հավասարություն և առաջարկում էր դադարեցնել դաժան բողոքները Սաբարիմալում գտնվող Կերալայի տաճար մտնող կանանց նկատմամբ: Այն հնդիկների համար ուխտագնացության վայր է:
The Guardian-ը հայտնում է, որ Հնդկաստանի Գերագույն դատարանը սեպտեմբերին որոշում է կայացրել, որ բոլոր տարիքի կանայք և աղջիկները իրավունք ունեն մտնել այդ տաճար: Սակայն նույնիսկ դատարանի որոշումից հետո են շատ երիտասարդ կանայք բռնության ենթարկվել, երբ փորձել են մտնել տաճար: Պատճառը կրոնական ավանդույթն է, համաձայն որի միայն տղամարդիկ և ծեր կայաք իրավունք ունեն այնտեղ մտնել:
Պատը խորհրդանշում է նաև, որ Հնդկաստանը կանանց համար ամենավտանգավոր երիկիրն է համարվում: Այստեղ կանայք ենթարկվում են տարատեսակ բռնությունների և դիսկրիմինացիայի, որը պայմանավորված է սեռով: Բռնությունների թվում են խմբակային բռնաբարությունները, սեռական թրաֆիկինգը, ստրկությունը և այլն:
2012 թվականին Հնդկաստանը կանանց համար վտանգավորությամբ 4-րդ երկիրն էր՝ համաձայն Thomson Reuters հիմնադրամի հարցումների: 2018 թվականին այն բարձրացավ առաջին տեղ:
Հնդկասատանը համարվում է կանանց համար ամենավատ երկիրը մի քանի ոլորտներում՝
– Մշակութային պրակտիկաներ, որոնք ներառում են թթվային հարձակումներ, կանացի սեռական օրգանները վնասող վիրահատություններ, մանկական ամուսնություն, ֆիզիկական պատիժ եւ բռնություն կամ վնասվածքներ, մանկական ինքնասպանություններ,
– Սեռական բռնություն, որը ներառում է բռնաբարությունը (տանը, փողոցում կամ որպես պատերազմի գործիք), բռնաբարությունների ժամանակ արդարադատության բացակայություն, սեռական ոտնձգություններ և սեռական հարկադրանք որպես կոռուպցիայի ձև,
– Թրաֆիքինգ, որը ներառում է սեռական ստրկություն, հարկադրական աշխատանք և հարկադրական ամուսնություններ:
Այս կանացի պատը ազդեցիկ հայտարարություն է այն մասին, որ նրանք այլևս չեն հանդւորշելու գենդերային բռնությունը:
Տաճար մտնող կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքը Հնդկաստանում ավելի խորը խնդրի միայն մեկ դրսևորումն է:
2012 թվականին ուսանողու հանդեպ խմբակային բռնաբարությունը, որը հետագայում հանգեցրեց նրա մահվան, միջազգային կառույցների ուշադրությունը սևեռեց Հնդկաստանի վրա:
Մենք հաճախ ենք տեսել, որ երբ կանայք հավաքվում են միասին և խոսում որպես մեկ ընդհանրությունը, ինչքան մեծ փոփոխություններ են սպասվում:
Աղբյուրը՝ lifter.com.ua