Հնդկական ավանդույթ. անտառ ամեն աղջկա համար

56a85b71c41fc (1)

Ինչպես գիտեք, Հնդկաստանում կնոջ դերը ամենանախանձելին չէ: Շատ ընտանիքների համար աղջիկ երեխա ունենալը ծանր բեռ է: Որպեսզի աղջկա համար որոշ չափով նորմալ ամուսնություն կարողանան ապահով, պետք է ապահովել նրան «օժիտով», սակայն աղքատության բարձր մակարդակի պատճառով շատերը դիմում են պտուղի հեռացման քայլին:

Իրավիճակը ամբողջովին ուրիշ է Պիպլամթրի համայնքում: Երբ այստեղ երեխա է ծնվում, ապա բոլորի համար տոն է, մարդիկ պարում են, ուրախանում: Տղաները միշտ սպասելի էին, իսկ 2006 թվականից սկսած արդեն աղջիկների ծնունդն էլ դարձավ սպասելի և ուրախության առիթ, սակայն նշվում է այլ կերպ:

Ամեն անգամ, երբ աղջիկ է ծնվում, պետք է նրա պատվին 111 հատ ծառ տնկել, իսկ այդ ընտանիքը հանձն է առնում այդ ծառերը խնամելու գործառույթը: Չնայած այն հանգամանքին, որ Պիպլամթրին գտնվում է Հնդկաստանի շատ չոր գոտում, ծառերի հանդեպ խնամքը մեծ հոգատարությամբ է արվում: Այստեղ մարմարի հանքեր կան, իսկ անտառահատումների հետ մեկտեղ տարածքը կարծես անապատացած լիներ, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվելը արդյունավետ չէր տեղացիների համար: Իսկ այս նոր ավանդույթի շնորհիվ իրավիճակը կայունանում է: Եթե նախկինում ջուր գտնելու համար անհրաժեշտ էր 200մ փորել, ապա հիմա՝ միայն 3մ:

Ամբողջ համայնքի ուժերով նորածինի համար դեպոզիտ է կազմվում 310000 ռուպի չափով, որը այսօր կազմում է մոտ 500 դոլար: Գումարի մի մասը տալիս են բնակիչները, մյուս մասը երեխայի ծնողները: 20 տարի հետո միայն հնարավոր կլինի այդ գումարը օգտագործել: Իսկ ծնողները պարտավորվում են երեխային պարտաճանաչ դպրոց տանել, մինչև 18 տարեկանը չամուսնացնել և խնամել ծառերը, որ տնկվել են աղջկա անունով: Այսպիսով Պիպլամթրի համայնքում դադարել են աբորտներ անել և աստիճանաբար աղջիկների և տղաների միջև հարաբերակցությունը հավասարվում է:

Եթե ընտանիքի անդամներից մեկը մահանում է, ապա 11 ծառ են տնկում նրա հիշատակին: Այս սովորույթը հիմնադրեց համայնքի ավագը, երբ կորցրեց իր աղջկան: Այսօր արդեն կա մոտ 285 000 ծառ: Հիմնականում մանգոյի, հնդկական փշահաղարջի, ամլայի ծառեր են տնկված: Իսկ անտառը տերմիտներից պաշտպանելու համար տնկել են ալոե վերա՝ մոտ 2.2 միլլիոն: Դա հոյակապ գաղափար էր, քանի որ հիմա տեղացիները արտադրում են  բնական քսուկներ, յուղեր, իսկ դա նպաստում է համայնքի բարգավաճմանը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register