Հետաքննություն «Apple»-ի դեմ

1

 « iPhone»-ի արագության միտումնավոր դանդաղեցման հետ կապված՝ Ֆրանսիայում «Apple» ընկերության դեմ հետաքննություն է սկսվել : «Apple»-ը կասկածվում է իր արտադրանքի աշխատանքի ժամկետը միտումնավոր կրճատելու մեջ, ինչը ֆրանսիական օրենքների համաձայն՝ պատժելի արարք է համարվում: Հետաքննությունը շարունակվելու է մի քանի ամիս:

Մոլդովայում արգելել են ռուսական լրատվական ծրագրերի հեռարձակումը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն նախագահ Իգոր Դոդոնի փոխարեն հաստատել է օրենք, որն արգելում է լրատվական և տեղեկատվա-վերլուծական հաղորդումների հեռարձակումը Ռուսաստանից: Կանդուին «Օտարերկրյա քարոզչության» դեմ պայքարի մասին օրենքը ստորագրելու իրավունքով օժտել է Սահմանադրական դատարանը: Մոլդովայի նախագահ Դոդոնը երկու անգամ մերժել է այն: Սահմանադրության համաձայն՝ չնայած անհամաձայնությանը, նախագահը պարտավոր է հաստատել փաստաթուղթը, եթե խորհրդարանը երկու անգամ այն ընդունում է:

Աշխարհի ամենահարուստ մարդը

«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ճանաչվել է մարդկության պատմության ամենահարուստ մարդը: Միլիարդատերերի վարկանիշի համաձայն,  2018-ի հունվարի 9-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 105 մլրդ դոլար:Բեզոսի կարողությունը բազմապատկվել է «Amazon»-ի բաժնետոմսերի աճի հաշվին, որոնք 2018-ի առաջին օրերին աճել են 6,62 տոկսով, իսկ 1 բաժնետոմսի արժեքը կազմել է 1.300 դոլար: Բեզոսն առաջ է անցել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, որի կապիտալը 1999 թվականին գերազանցում էր 100 մլրդ դոլարը:  Վերջին տվյալներով, Գեյթսի կարողությունը կազմում է 93,3 մլրդ դոլար:

«Facebook»-ում  արված հայտարարությունից  հետո սոցցանցի արժեթղթերը $3 մլրդով արժեզրկվել են

«Facebook» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիայի հրապարակումները քիչ են երևալու, փոխարենը լրահոսում ավելի մեծ տեղ է հատկացվելու ընկերների հրապարակումներին: Հայտարարությունից հետո սոցցանցի արժեթղթերը 4,5%-ով կամ ավելի քան $3 մլրդ-ով արժեզրկվել են: Լրահոսի բովանդակային փոփոխությունները նախատեսվում են իրականացվել առաջիկա շաբաթներին:

Դի Կապրիոն և Տարանտինոն նորից համագործակցում են

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն  օսկարակիր ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում մարմնավորելու է 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկին՝ Չարլզ Մենսոնին: Տարանտինոյի նոր ֆիլմում դեպքերը տեղի են ունենալու 1969թ. Լոս Անջելեսում, ու ներկայացվելու են այդ ընթացքում Մենսոնի հետևորդների կողմից իրագործված սպանությունները: Դերասանուհի Մարգո Ռոբին  մարմնավորելու է «Մենսոնի ընտանիքի» կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթին: Ենթադրվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Թեյթի սպանության 50-րդ տարելիցի օրը:  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register