Դանիելյանն ու Մկրտչյանը մասնակցելու են աշխարհի առաջնությանը

1

Նոյեմբերի 2-ից 23-ը Ռուսաստանի սառնաշունչ քաղաքներից մեկում՝ Խանտի Մանսիյսկում տեղի է ունենալու շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Մասնակցելու են 28 երկրի 64 շախմատիստուհիներ: Նրանց թվում են նաև (2384):Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատարներ՝ Էլինա Դանիելյանը(2409) և Լիլիթ Մկրտչյանը

Մրցաշարին մասնակցող շախմատիսուհիների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհի գործող չեմպիոն Ցզյուի Վենյցզյունը(2561, Չինաստան): Մրցաշարին մասնակցելու են նաև աշխարհի նախին չեմպիոններ՝ Ալեքսանդրա Կոստենյուկը(2551, Ռուսաստան), Մարիա Մուզիչուկը(2533, Ուկրաինա), Թան Չժունյը (2527, Չինաստան), Անտուանետա Ստեֆանովան (2490, Բուլղարիա) և Աննա Ուշենինան (2451, Ուկրաինա): Մրցանակային ֆոնդը կազմում է 450 հազար դոլար: Հաղթողը ստանալու է 60.000 դոլար:

2

Խանտի Մանսիյսկում տեղի ունեցող մրցաշարը անցկացվելու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնում պայքարից: Մրցող շախմատիստուհիները խաղալու են երկու պարտիա(90 րոպե՝ 40 քայլի համար գումարած 30 րոպե մինչ պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով), եթե հաղթողը չորոշվի, թայ-բրեյքում խաղալու են ևս երկու պարտիա(25+10 րոպե ժամանակով), եթե հաղթողը չորոշվի՝ 10+10, այնուհետև՝ 5+3 րոպե ժամանակով են խաղալու երկուական պարտիա:

Եթե այս պարտիաներից հետո էլ հաղթողը չի որոշվում, խաղարկվում է այսպես «արմագեդոն» պարտիան, որտեղ սպիտակ խաղաքարերով խաղացողին տրվում է 5, իսկ սև խաղաքարերով մասնակցին՝ 4 րոպե ժամանակ: Սպիտակներով խաղացողին անպայման հաղթանակ է հարկավոր, սևերեով խաղացողն անցնում է հաջորդ փուլ նույնիսկ ոչ-ոքիի դեպքում: Եզրափակչում հաղթանակ տարած շախմատիստուհին հռչակվելու է աշխարհի չեմպիոն:

3

Առաջին տուրում Էլինա Դանիելյանը մրցելու է Հոանգ Թանհ Թրանգի(Հունգարիա) հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Աննա Ուշենինայի հետ: Մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register