ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿԱՎԱԼԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՏՈւԿ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

1

Հունաստանի Կավալա քաղաքում ավարտվել է շախմատի համանուն խոշոր մրցաշարը, որի A խմբում պայքարում էին 133 շախմատիստ: Նրանց թվում էր նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:

Դանիելյանը 9 տուրից վաստակել է 6.5 միավոր և վեց այլ շախմատիստների հետ կիսել է 5-11-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողը՝ չեխ գրոսմայստեր Պլայտ Վոյտեխը, վաստակել է 7.5 միավոր:  Մրցաշարին մասնակցող կանանց ցանկում Դանիելյանը լավագույն արդյունքն է ցույց տվել՝ արժանանալով հատուկ մրցանակի մրցաշարի կազմակերպիչների կողմից:

2

Հայ շախմատիստուհին նաև 5 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Կավալայի մրցաշարի վերջանական աղյուսակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register