ԻՆՉՊԵՍ ՄԵԿՆԵԼ ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՉՎԱՐԱԿՎԵԼ. ԱՆ ԶԳՈւՇԱՑՆՈւՄ Է

1

Ամառային հանգստի ակտիվ շրջանում Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան բուժել:

Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։ Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք:

Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն` 161 դեպք:

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Տարբեր երկրներ մեկնելիս անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ այստեղ, երկրների համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

 1. մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին,

2. հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով,

3. սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում,

4. հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:

Եթե պլանավորել եք ճանապարհորդություն և կարիք ունեք կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ մանրամասն խորհրդատվության, կարող եք զանգահարել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` +(37410)340444 հեռախոսահամարով:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register