ԴԱԴԻՎԱՆՔ՝ ԱՐՑԱԽԻ ԹԱՔՆՎԱԾ ՀՐԱՇՔԸ

cover

Դադիվանքն Արցախի պատմամշակութային ժառանգության կարևոր կենտրոններից է: Ընդամենը մի քանի տարի առաջ վանական համալիրը ծածկված էր հաստ հողաշերտով, տարբեր բարեգործական ֆոնդերի ու անհատների նվիրատվությունների շնորհիվ այն մասամբ բարեկարգվել է և դարձել տուրիստական ակտիվ գոտի:

1

Դադիվանքը գտնվում է Քարվաճառի շրջանի արևելյան կողմում՝ Թարթառ գետի ձախ ափին՝ բլրի վրա: Այն բաղկացած է եկեղեցիներից, գավիթ-ժամատնից, զանգակատնից, սյունասրահից, և այլ կառույցներից՝ հյուրատուն, հնձան, մառան, սեղանատուն և այլն: Հիմնադրվել է դեռևս 1-ին դարում՝ քրիստոնեական քարոզչություն ծավալելու համար նահատակված Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի գերեզմանի տեղում:

6

Վանքն ունի առանձնացված սրահ, որը տեղացիների խոսքերով ծառայել է որպես գանձատուն:  Դարեր առաջ այստեղ նախ աստիճաններով բարձրացել են վերին հարկ՝ սրահի ներսի կողմից, ապա բացված փոքրիկ անցքի միջոցով իջել ներքև՝ մինչև 25 մետր խորությամբ փորված փոսը:

7

Հացատունը ևս վերջերս է վերանորոգվել: Մկրտությունից հետո սովորաբար մարդիկ հավաքվում են այստեղ և սեղան նստում:

2

Որքան էլ զարմանալի է, համալրիրի տարածքում գինու պատրաստման առանձնացված սրահ է եղել: Սրահի վերին հատվածում գետնին ճմլել են խաղողը, որի հյութը հոսելով և համապատասխան անցքերի միջոցով թափվել է 3 կարասների մեջ:

5

Տաթևիկ Սարգսյան, Արցախ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register