ԳԱՌԶՈւ, ԺԱՆՍԵՄ, ՍԱՐՅԱՆ՝ ՇՈւՇԻԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանն Արցախի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից է: Այն հիմնադրվել է 2013թ.-ի մայիսի 9-ին՝ հայտնի երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցի ջանքերով (հեղ.՝ Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուի հիման վրա հիմնադրվել է եւս մեկ թանգարան՝ Շուշիի երկրաբանական թանգարանը, որի մասին «Ճամփորդն» արդեն պատմել է):
Ս
Կերպարվեստի թանգարանի 650-ից ավելի նմուշներից 250-ը մշտական ցուցադրության են: Մյուսները պահվում է ֆոնդում: Նմուշների հավաքածուն մշտապես թարմացվում է նվիրատուների հաշվին, որոնք ավանդույթի համաձայն՝ պարբերաբար նվիրատվություններ են անում թանգարանին՝ նկարների տեսքով:
-Այս ավանդույթը հենց Գրիգորի Գաբրիելյանցն է հիմնադրել՝ նկաների իր անձնական հավաքածուն նվիրելով մեզ: Հիմա աշխարհի տարբեր երկրներից նմուշներ ունենք՝ Հայիթի, Ինդոնեզիա, Մադագասկար… Լինում է, որ հենց նկարների հեղինակներն են նվիրում իրենց նկարներից: Յուրաքանչյուր նկարի տակ կարող եք գտնել նվիրատուի անունը. դա եւս բարի ավանդույթ մեզ մոտ,- ասում է աշխատակիցներից մեկը:
Թանգարանի հավաքածուն իսկապես շքեղ է: Այստեղ կարելի է տեսնել Էդգար Շահենի, Ժանսեմի, Գառզուի, Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի եւ այլ հայտնի նկարիչների գործեր:
Առաջին հարկում կարելի է տեսնել քանդակների հարուստ ցուցանմուշների հավաքածուն:
Տաթեւիկ Սարգսյան