ՓՈՇՈւՄ ԿՈՐԱԾ ԱԿՆԱՆ (ԱՂԴԱՄ). ՖՈՏՈՇԱՐՔ

5

Ակնան (նախկինում՝ Աղդամ) քաղաք է Արցախի Ասկերանի շրջանում: 1989 թ.-ին 28.000 բնակչություն ունեցող քաղաքում այսօր գրեթե ոչ ոք չի ապրում: Ժամանակին ծաղկուն քաղաքից այսօր մնացել են ավերված շինությունները, քարքարոտ ճանապարհներից ելնող փոշին, թզենու եւ նռան թփերը, որոնք փոշու ու ավերակների մեջ էլ աներեւակայելի գեղեցիկ են:

2

18

19

Հարյուրավոր մետրերի վրա կարելի է հատուկենտ մեքենաներ հանդիպել, որոնք դուրս են գալիս քաղաքից: Բնակելի տներ քաղաքում չկան: Մարդկային շունչ հանդիպելու հավանականությունը հավասար է զրոյի…

IMG_1931

Հերթական քարուքանդ փողոցով անցնելիս հանդիպում ենք ցուցանակի, գրված՝ МАГАЗИН : «Ինչ-որ մեկն անհաջող կատակ է արել»,- մտածում ենք մենք: Բայցեւ մեքենան ուղղում սլաքի ուղղությամբ՝ բախտներս փորձելու: 3 րոպե անց Ակնայիի միակ խանութի մոտ ենք:

15

Ձեթ, տոմատ, վաֆլի, ձկան պահածոներ, թեյ, ծխախոտ, սուրճ, անգամ աղի ձողիկ կարելի է  գտնել քաղաքի միակ խանութում: Խանութի տերը բնիկ ակնեցի է, հիմա Ստեփանակերտում է ապրում: Ասում է՝ Ակնայում հիմա ոչ ոք չի ապրում, բայց երբեմն այցելողներ լինում են: Խանութը բացել է քաղաք այցելող հյուրերի համար: Առեւտրից դժգոհ չէ, «Քիչ, բայց լինում է»,- ասում է նա:

9

Խանութի բակում մեքենա է կանգնած, ներսում՝ ձմերուկներ: «Աղդամի ձմերուկը Հայաստանի ամենաքաղցր ձմերուկն է, ոնց որ մեղր լինի»,- ասում է խանութի տերը: Շոգից ու ճանապարհից հեգնած՝ որոշում ենք մի փոքր հանգստանալ եւ թարմանալ ձմերուկով: Հենց բակում ձմերուկը երկու կես ենք անում ու մեղուների հետ սեղան նստում:

13

14

Ակնայի ձմերուկը փոշու ու ավերակների մեջ մեղրից էլ քաղցր է թվում:

Տաթեւիկ Սարգսյան, Արցախ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register