ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԱՆՑՈւԴԱՐՁ

2

Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին՝ «The Loft»ում «Դիտանկյուն» ակումբի շրջանակներում տեղի կունենա Պոլանսկու «Մորթազարդ Վեներան» ֆիլմի դիտում-քննարկումը: Տոմսի արժեքը՝ 1300 դրամ:

Օգոստոսի 10-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջութակահարուհի Լուսինե Սարգսյանի մենահամերգը: Մուտքն ազատ է:

Օգոստոսի 10-ին, ժամը 21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «Another Story Band»-ի համերգը: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Օգոստոսի 11-ին, ժամը 21:30-ին՝ «Մեցցո» ակումբում կկայանա «Colors of Music»  համերգը` Ռիմա Ֆարսյանի մասնակցությամբ: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Օգոստոսի 12-ին, ժամը 19:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «ՀԱՖՆ Նոր կամերատա» դասական երաժշտության համերգը: Տոմսերի արժեքը՝ 1000-5000 դրամ:

Օգոստոսի 13-ին, ժամը 19:30-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ժողովրդական երգերի երեկո: Տոմսերի արժեքը՝ 3000-12000 դրամ:

Օգոստոսի 13-ին, ժամը 21:30-ին՝ «Ուլիխանյան» ակումբում կկայանա երաժշտական երեկո «The Rafael Petrosyan Quartet»-ի հետ: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին՝ «Բոհեմ» թատրոնում (Գրողների միության շենք) կբեմադրվի «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը։ Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ։

Օգոստոսի 15-ին, ժամը 21:30-ին՝ «Մեցցո» ակումբում տեղի կունենա «The Gentleman’s» խմբի համերգը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Օգոստոսի 16-ին, ժամը 19:00-ին՝ «Բոհեմ» թատրոնում (Գրողների միության շենք) կբեմադրվի «Սե լա վի» կատակերգությունը։ Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register