Տիգրանակերտ՝ Արցախի թաքնված գանձերից մեկը

751451

«Ճամփորդի» թիմն այս շաբաթ այցելել է Արցախի Տիգրանակերտ՝ Հայոց Տիգրան Մեծ արքայի կառուցած քաղաքներից մեկը: Այն հայտնաբերվել է 2005թ.-ին և կարճ ժամկետում դարձել Արցախի ամենաայցելվող վայրերից մեկը:

Այս սեզոնին Տիգրանակերտում կարելի է տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների հանդիպել, որոնք հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր՝ գալիս են Արցախ՝ պատմական Հայաստանի մշակույթին, քաղաքաշինական արվեստին ծանոթանալու համար:

Togranakert (4) 

 

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Ասկերանի շրջանում, Խաչենագետի հովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևելյան լանջի վրա Արքայական աղբյուրների (Շահբուլաղ) հարևանությամբ՝ զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածք Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.):

Togranakert (2)

Togranakert (4)

Togranakert (28)

 

Քաղաքի հետքերը 2005թ. հայտնաբերել և նրա տարածքում հնագիտական պեղումներ է իրականացնում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ:

Togranakert (33)

Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010թ. ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը:

Togranakert (12) (1) (1)

Togranakert (15)

Togranakert (13)

Տիգրանակերտի հնագիտական-մշակութային միջավայրը

Խաչենագետի ներքնահովիտը բնա-պատմական մի յուրօրինակ միջավայր է, ուր գեղեցիկ բնական լանդշաֆտը համալրվում է բրոնզ-երկաթեդարյան, հելլենիստական-անտիկ, քիստոնեական մշակութային հզոր ժառանգությամբ: Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին վերաբերող կուրգանները, 8-7-րդ դարերի քարե մարդակերպ կոթողները վկայում են հարուստ հնագույն մշակույթի մասին: Վանքասարի գագաթին է գտնվում է 7-րդ դարի խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցին: Նրա բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ, որոնց մի մասը հայերեն տառեր են:

 

Vanqasar (3)

Հնագիտական գտածոները

Պեղածո նյութերի մեջ առանձնանում են մ.թ.ա. առաջին – մ.թ. առաջին դարերի գունազարդ, սև և մոխրագույն խեցեղենի կատարյալ օրինակները, ցլագլուխ եղջերագավաթները, կնքադրոշմներն ու գեմման, բազիլիկ տաճարից գտնված հայերեն արձանագրություններով կավե սկավառակը,  վաղմիջնադարյան ապակին ու 9-11-րդ դդ. ջնարակապատ խեցեղենը:

Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտում պեղվել են երկու կարասային թաղումներ, որոնցից մեկում գունազարդ ամբողջական խեցանոթների, երկաթե ակնազարդ մատանիների, ոսկեզօծ ուլունքների հետ գտնվել են նաև շատ լավ պահպանված պարթևական արծաթյա դրախմաներ, որոնք պատկանում են Միհրդատ երրորդին ու Որոդ երկրորդին (մ.թ.ա. առաջին դարի կեսեր): Այսինքն` Տիգրանակերտի հիմնադրմանը հաջորդած տասնամյակներին:

 

Togranakert (24)

Նյութի լուսանկարները՝ Տաթեւիկ Սարգսյանի

Ներկայացված տեղեկությունների համար հիմք են ծառայել Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի հրապարակումները:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register