8 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻՋՈՑ՝ ԻՆՉՊԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԸ

Ի՞նչ անել խոնավ ու անձրեւային եղանակին բացի թեյ խմելուց ու տաք անկողնում պառկելուց: Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր տարբերակ՝ ձեր հանգստյան օրերը լավագույնս կազմակերպելու համար:
- Գնալ լուսանկարելու
Լավ եղանակ, բարձր տրամադրություն եւ տեսախցիկ՝ վերցնում եք այս երեքն ու դուրս գալիս քաղաք լուսնկարելու: Գեղեցիկ տներ, գեղեցիկ մարդիկ, փողոցներ, այգիներ, շատրվաններ, ծաղիկներ՝ կարելի է լուսանկարել ամեն ինչ: Իսկ հետո արդեն կարելի է թերթել նկարներն ու վերհիշել ձեր զգացողությունները:
- Քաղաքից դուրս գալ
Ծանր աշխատանքային շաբաթվանից հետո դուք արժանի եք բնության մեջ ձեր հանգիստը վայելելուն: Խմբով կամ մենակ, ընկերների կամ ընտանիքի անդամների հետ նստեք մեքենան եւ գնացեք քաղաքից դուրս: Այս սեզոնին հատկապես Լոռիի, Տավուշի մարզում բնությունն իսկական հրաշքներ է գործում: Կարող եք այցելել Գյուլագարակի դենդրոպարկ, կամ զբոսնել Դիլիջանի անտառներում, այցելել անմատչելի լեռներ ու լճեր:
3.Նայել լավ ֆիլմեր
Եթե որոշել եք հանգստյան օրերն անցկացնել ֆիլմեր նայելով, ապա ավելի լավ է սկզբի համար ուսումնասիրեք նոր ֆիլմերի ու սերիալների հավաքածուն եւ ընտրեք ձեզ հոգեհարազատը: Սա կարելի է անել բազկաթոռին հարմարավետ տեղավորված, կամ ընկերների հետ կինոթատրոն այցելելով:
- Ստեղծագործել խոհանոցում
Երբեմն երես տվեք սիրելիին՝ ուսումնասիրեք հետաքրքիր բաղադրատոմսեր եւ զարմացրեք նրան: ԱՄբողջ շաբաթ արագ պատրաստվող սնունդ ուտող մարդիկ հաստատ կգնահատեն ձեր «առատաձեռնությունը»: J
- Նվիրել վիքենդը հենդմեյդին
Ազատ օրերին կարելի է սեփական ձեռքերոով ինչ-որ բան պատրաստել: Անուշաբույր օճառ կամ մոմ, շնորհավորական բացիկներ կամ հուշանվեր-տիկնիկներ… Ազատություն տվեք ձեր երեւակայոությանն ու պատրաստեք այն, ինչ միշտ երազել, բայց երբեք չեք արել:
- Բարեգործություն անել
Այցելել մանկատաան երեխաներին, արյուն հանձնել, հարեւանին օգնել՝ եթե ուզում եք բարի գործ անել, ապա տարբերակներ հաստատ կգտնեք: Կարելի է անգամ ընկերներին ներգրավել: Բարեգործություն անելը վարակիչ է եւ միայն դրական զգոցություններ է առաջացնում:
- Մասնակցել մաստեր կլասի
Հետաքրքրությունները տարբեր կարող են լինել, բայց միշտ կարելի է գտնել ձեր ճաշակին եւ հոգուն համապատասխան մաստեր կլաս ոու այցելել դրան՝ խոհարարություն, փայտագործություն, քանդակագործություն, նկարչություն եւ այլն: Արդյունքում կունենաք անմոռանալի վիքենդ, հաճելի ապրումներ եւ հիշողություններ:
- Մեդիտացիայով զբաղվեք
Միացրեք հաճելի երաժշտություն եւ մեդիտացիա արեք, մաքրեք միտքն ավելորդություններից, եւ երկուշաբթի վերադարձեք աշխատանքի նոր էներգիայով եւ ուժով:
Հաճելի հանգիստ ձեզ:
Տաթեւիկ Սարգսյան