ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՇՈԳԻՆ.10 ԽՈՐՀՈւՐԴ

1

Երևանում անտանելի շոգեր են, տպավորություն է, թե փողոցում հինգ րոպե կանգնելու դեպքում կարելի է ուղղակի հալչել։ Ահա մի քանի պարզ ու աշխատող խորհուրդ՝ շոգերը մեղմելու համար։

Օրական մեկ-երկու անգամ լոգանք ընդունեք։ Սա իսկապես օգնում է բալանսավորել մարմնի ջերմաստիճանը, մարմինը թարմանում ու «զարթնում է», ձեզ ավելի կայտառ կզգաք։ Բայց երեկոյան քամոտ եղանակներին խորհուրդ չի տրվում թաց գլխով տնից դուրս գալ, կարող եք աննկատ մրսել ու հիվանդանալ։

Շատ հեղուկներ օգտագործեք։ Ամռանը մեր մարմինը հատկապես կարիք ունի հեղուկների։ Փորձեք հնարավորինս շատ ջուր օգտագործել, և հենց մաքուր ջուր, առանց «հավելումների»։

Թեթև սնվեք։ Հատկապես ուժեղ շոգերին խուսափեք ծանր ուտեստներից, սնվեք թեթև ու առողջ՝ շեշտը դնելով բանջարեղենի վրա, մսային ուտեստներն էլ ցանկալի է պատրաստել մաքսիմալ հասարակ, ուտել, ասենք, ուղղակի եփված միս՝ բանջարեղենային սոուսով։ Խուսափեք տապակած սննդից։

Քիչ շպարվեք։ Շպարը դեմքի համար նույնն է, ինչ հագուստը՝ մարմնի։ Փակելով դեմքի մաշկի ծակոտիները՝ էլ ավելի եք քրտնելու։ Դրա փոխարեն  մի մոռացեք խոնավեցնող քսուքների մասին ու դրանք հնարավորինս շատ օգտագործեք։

Ազատ հագուստ կրեք։  Խոսքը բաց հագուստի մեջ չէ, այլ հենց ազատ՝ լայն, ընդարձակ, որտեղ մարմինը շնչելու տարածք ունի։ Երկար- թեթև զգեստով շոգն ավելի տանելի է, քան անգամ շատ կարճ շորտերով, որովհետև այդպես ոտքերի մաշկը պաշտպանվում է արևի ճառագայթներից։

Հետևեք տան վիճակին։  Փորձեք հատակը հնարավորինս հաճախ լվալ և ընդհանուր  մաքրություն պահպանել տանը. այդպես շոգը  չի թվա  անտանելի։

Փորձեք հնարավորինս շուտ քնել։  Սա կօգնի օրգանիզմին ուժ հավաքել, ինչն էլ  կօգնի շոգ օրերին թուլություն ու հոգնածություն չզգալ։

Թարմ քամած հյութերն ու սառը թեյերը՝ ձեզ օգնական։ Այո, ամռանը Ռամը չի մեզ օգնական, այլ քամած հյութերը։ Դրանք սնում են մեզ վիտամիններով, ինչի շնորհիվ մեզ առույգ ենք զգում։

Հաճախ օդափոխեք սենյակը։  Օդի փոփոխությունը կարևոր է,  թե չէ շոգը մի կողմից, ծանր օդը՝ մյուս, գլխացավն ապահովված է։

Բավարար ժամանակ հատկացրեք հանգստին։  Փորձեք  հով եղանակին շատ քայլել, շաբաթական գոնե մեկ անգամ քաղաքից դուրս գնալ կամ ուղղակի զբոսնել այգիներում։ Շատ քնեք, առողջ սնվեք, և ամառը կլինի ոչ միայն տանելի, այլ նաև՝ օգտակար։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register