ԱՄՓՈՓԵԼՈՎ ԱՄԱՌԸ

1

Եվս մեկ ամառ մոտեցավ ավարտին, ոմանց համար այն  հնարավորինս բազմաշերտ ու հետաքրքիր անցավ, որոշներն էլ առանձնապես չֆիքսվեցին ամռան՝ հանգստանալու եղանակ լինելու վրա ու շարունակեցին կյանքի ռիթմը նույն ձևով վարել։ Մեդիադաշտում սովորաբար ամառը համարվում է «մեռյալ ամիս»․  քիչ «միջադեպեր» են պատահում, հիմնականում մշակութային միջոցառումներն են ակտիվ, բայց քաղաքական-սոցիալական մեծ փոփոխություններ, հիմնականում, չեն լինում։ Բայց այս ամառն էականորեն տարբերվեց իր ակտիվությամբ՝ ինչը սպասելի էր։

Եթե մեկ բառով փորձենք ամփոփել ամառը, ուղղակի կասենք՝ գերքաղաքականացված, և սա բնական է։ Թավշյա հեղափոխության հիմնական գործընթացները  հենց ամռանը տեղի ունեցան, ակտիվ քննարկվեցին նշանակումները, ունեցանք  տարբեր հյուրեր, նորանշանակ վարչապետին ճանապարհեցինք առաջին գործուղումներին ու սպասում ենք  դրական արդյունքների։

Իհարկե, ամռան եռամսյակը քիչ էր՝ գլոբալ փոփոխություններ անելու համար, բայց դրական տեղաշարժեր արդեն իսկ նկատվում են։

Վերջին երկու՝ ամենաշատ լուսաբանված ու հանրային հետաքրքրություն առաջացրած  այցերից էին Անգելա Մերքելի և Դեն Բիլզերյանի այցերը՝ իրարից ծայրահեղորեն տարբեր մարդիկ ու նպատակներ՝ Հայաստան գալու համար։ Բայց շնորհիվ այս այցերի Հայաստանը ակտիվ քննարկվեց միջազգային մամուլում՝ ինչն էլ մեզ պետք էր։ Անգելա Մերքելի ու Նիկոլ Փաշինյանի զբոսանքը Հյուսիսային պողոտայում թերևս աննախադեպ էր՝ իր անմիջականությամբ ու ընկերական մթնոլորտով։ ՀՀ վարչապետը, վարչապետի տիկինն ու նախագահն անգամ հասցրին  «սելֆի» անել Մերքելի հետ, լուսանկարը շատ սիրվեց միջազգային հարթակներում։ Ահա այն՝

1
Դե իսկ Դեն Բիլզերյանի այցը շատ երկակի  զգացողություններ ծնեց, մի մասը դժգոհում էր, մյուսներն ուրախ էին՝ լավ է, աշխարհահռչակ անուն է, թող գա, որ խոսեն մեր մասին։  Օրգիաներով, թմրանյութերով ու զենքերի նկատմամբ սիրով  ճանաչելի դարձած՝ արմատներով հայ պոկերի աստղը Հայաստան գալուն պես շտապեց ԼՂՀ՝ զինատեսակներ փորձարկելու, Արցախը բացահայտելու։ Իհարկե, հարևանների  բողոքը չուշացավ։ Հպարտորեն  հոխորտացել են, թե Դենին  են փնտրում՝ ձերբակալելու համար, այն էլ՝ Ինտերպոլով։ Դենի պատասխանը ևս չուշացավ՝ ավելի կարճ է, կոնկրետ ու անկեղծ։ Դե իսկ թեմատիկ հումորներն էլ անպակաս են։ Ահա Դենի արձագանքն ու հումորներից մեկը՝

2

 

Սրանք վերջին  երկու իրադարձություններն էին՝ հնարավորինս շատ քննարկած։ Բայց թե ինչքան  քննարկվելիք ամառ էր՝ ինքներդ էլ գիտեք։ Աշունը ևս թեժ է անցնելու, պետք է Երևանի քաղաքապետ ընտրենք։ Այնպես որ,  խորը շունչ ենք քաշում ու  տրամադրվում նոր քննարկումներին ու փոփոխություններին։

«Ճամփորդն» ամռանը ևս պասիվ չէր։ Մեր գործընկերները տասը օր շարունակ գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում՝ մի հետաքրքիր ծրագրի շրջանակներում, որի մասին մոտ օրերս արդեն մանրամասն կպատմեն՝ հոդվածների, տեսաշարերի  ու ֆոտոպատմությունների տեսքով։ Բոլորս զինված ենք լավ տրամադրությամբ, նոր գաղափարներով ու  տաք գուլպա-ձեռնոցով՝ մոտալուտ ցրտերը պատվով դիմավորելու համար։

Կհանդիպենք արդեն աշնանը՝ նոր հոդվածներով ու գաղափարներով։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register