ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈւՄ

1

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20։00-ին՝ «Էօն/Aeon»ում (Տերյան 3Ա) կկայանա Սիաննա Գրիգորյանի ֆոտոցուցահանդեսը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Սեպտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին՝ «The Loft»-ում տեղի կունենա J. Armen Meschian-ի համերգը։ Տոմսի արժեքը՝ 1300 դրամ։

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:30-ին` «Կամի» ակումբում տեղի կունենա Անուշիկ Ալավերդյանի համերգը։ Տոմսի արժեքը՝ 3000 դրամ։

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Թինա Խաչատրյանի մենահամերգը: Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 7-ին, ժամը 21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Another Story» խմբի համերգը: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող ծրագրի հերթական հանդիպումը: Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Black Metal Meeting» խորագրով համերգը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19։00-ին՝ «Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն»-ում կկայանա «Սերը տարիք չի հարցնում» կատակերգության բեմադրությունը՝ ըստ Իսլերի։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500 դրամ։

Սեպտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան)։ Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ։

Սեպտեմբերի 11-ին, ժամը 21։30-ին՝ «Մեցցո» ակումբում կկայանա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը: Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000, 10000 դրամ:

 Մելինե Աբրահամյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register