ԼԵՆԻՆ ՊԱՊԻԿԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ (ՖՈՏՈ, ՄԱՍ 1)

9

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից մոտ 900 կմ հեռավորության վրա(դեպի արևելք) է գտնվում կես միլիոնից քիչ ավել բնակչություն ունեցող Ուլյանովսկ քաղաքը` կառուցված Վոլգա գետի ափին: Ուլյանովսկի շրջանի հարակից խոշոր քաղաքներից կարելի է նշել Կազանը և Սամարան:

Քաղաքի (նախկին անվանումը Սիմբիրսկ) պատմությունը սկսվել է 17-րդ դարից, սակայն համաշխարհային պատմության համար անչափ կարևոր է եղել 1870 թվականը, քանզի Սիմբիրսկում հենց այդ ժամանակ ծնվել է Վլադիմիր Իլիչ Լենինը: Ընդ որում, ինչպես գիտեք, Լենինը նրա կեղծանունն է եղել, իսկ ամբողջական անունը եղել է Վլադիմիր Իլիչ Ուլյանով: Հենց 1924 թվականին(Լենինին մահից հետո) Սիմբիրսկը անվանափոխվել է Ուլյանովսկ:

Պատմական փոքրիկ ակնարկից հետո նշեմ իմ տպավորությունները. Ուլյանովսկը անչափ հանգիստ բնկաչություն ունեցող քաղաք է(գոնե մեծ կենտրոնը), թեև ասում են, որ դեռևս մի քանի տարի առաջ շատ վտանգավոր էր, օրինակ, երեկոյան զբոսանքը:  Ճարտարապետական առումով քաղաքը բազմաշերտ է` կան փայտե հին տներ, կարմիր աղյուսից բազմաթիվ շինություններ, «խրուշյովկաներ» և նորագույն(երբեմն անչափ անճոռնի) շինություններ: Քաղաքի «օդը» Լենինն է, իսկ «ջուրը»` Վոլգան:

Մարդիկ առանձնապես չեն սիրում իրենց քաղաքը ու միշտ զարմանում էին, երբ ասում էի` ինձ դուր է գալիս: Մի մասը ձգտում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, մյուս մասի համար էլ կարևոր է համեմատաբար հանգիստ կյանքը:

1. Ծանոթ նշան է, չէ՞:

1

2. Ի տարբերություն մեզ՝ Ուլյանովսկում չեն վերացրել տրամվայի երթուղին:

2

3. Ուլյանովսկում խստորեն պահպանում էին ոչ միայն Լենինի արձանները և քանդակները, այլև` նրա աջակիցների: Ահա ադրբեջանցի գրող Նարիման Նարիմանովի հուշարձանը: Այս լուսանկարի հետին պլանում կարելի է տեսնել ԽՍՀՄ շրջանին հատուկ բնակելի շենք: Մենք ավելի ուշ անպայման կպատմենք նաև Ուլյանովսկում Գայ Բժշկայնցի արձանի մասին:

3

4. Բազմաթիվ փայտե տներից մեկը:

4

5. Կարմիր աղյուսից կառուցված եկեղեցի:

5

6-7. Ընդհանրապես, Ուլյանովսկում դժվար էր գտնել գրաֆիթիների նմուշներ, բայց ահա մի քանիսը:

6

7

8. ԽՍՀՄ շրջանում կառուցված «Վենեց» հյուրանոցը քաղաքի ամենաբարձր շենքն է:

1

9. Լուսանկար «Վենեցի» տանիքից: Այո´, չեք սխալվում, հետին պլանում Վոլգան է և հսկայական երկարություն ունեցող կամուրջներից մեկը:

7

10-11. Լենինի հուշահամալիրի բակում:

8

2

12. Լենինի արձանը` մարզպետարանի բակում:

10

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register