Ինչ անել, երբ աշխատավայրում ձանձրանում ես

images (1)

Երբ աշխատանքը շատ է, գիտես, որ պետք է աշխատես հնարավորինս արագ. վերջնաժամկետները մոտենում են, դու զբաղված ես, ներառված տարբեր հարցերում, իսկ երբեմն հանգիստ շունչ քաշելու ժամանակ չունես: Իսկ երբ աշխատանքը քիչ է, այնպիսի տպավորություն է, որ չես կարողանում ոգեշնչվել քո արած գործով, սովորականից դանդաղ ես աշխատում, հնարավոր է աշխատանքի հետ կապ չունեցող հոդվածներ կարդաս, կամ տեսահոլովակներ նայես: Մի խոսքով ձանձրացած ես:

Այսպես լինում է հաճախ՝ կապված թե՛ սեզոնայնության, թե՛ տարբեր ծրագրերի առկայության հետ: Երբ շատ աշխատանք չունես, կարող ես մեկ նամակը շատ երկար գրել, կենտրոնանալ այլ բաների վրա և չհասցնել անել այն, ինչ պետք է անեիր, քանի որ մտածում ես, որ շատ ժամանակ ունես: Որպեսզի այդպես չլինի, պլանավորիր օրդ սկսել հստակ ծրագրով: Գրի առ բոլոր խոշոր գործերը, ինչպես նաև փոքրերը, որպեսզի օրվա ընթացքում ստուգես, թե որն ես արել: Շատ օգտակար է, երբ կարող ես հաշվարկել, թե որ գործի մեջ ինչքան ժամանակ ես պատրաստվում ներդնել:

Այս ժամանակը կարող ես օգտագործել անձնական մասնագիտական զարգացման համար, քանի որ այլ պայմաններում ժամանակի սղությունը հնարավորություն չի ընձեռի: Սա կարելի է համարել ներդրում ժամանակի մեջ:

Մեկ այլ հնարավորություն է, երբ աշխատանքի և տնային հարցերում փոքր գործերը, որոնք շտապ չեն, արվեն քանի դեռ հետագայում խնդիրներ չեն առաջացել: Ակտիվ լինելը հնարավորություն է տալիս խուսափել զբաղված ժամանակահատվածում խնդիրներից և նյարդայնացնող իրավիճակներից:

Եթե սովորաբար մերժում ես գործընկերների միասին ճաշելու առաջարկը, քանի որ շատ զբաղված ես, ապա հիմա իսկական ժամանակն է: Այսպիսով կարող ես ընկերանալ գործընկերների հետ, իսկ դա հետագայում բավականին մեծ ազդեցություն է թողնում աշխատանքի որակի և արագության վրա:

Հանգստացիր, քանի որ համեմատաբար ազատ ժամանակը կարող ես նվիրել աշխատանքից դուրս կյանքին:

Այսինքն, ազատ ժամանակը պետք է օգտագործել ավելի հանգիստ և կենտրոնացած դառնալու համար, ոչ թե ուղակի այն վատնել ոչինչ չանելու վրա:

 

https://hbr.org/2019/05/what-to-do-when-work-is-slow

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register